13 Հունվարի 2011, 91 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 20-ԻՆ ԿՆՔՎԱԾ` N 4095 AM ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ, «Բաժնետիրական ընկերությունների մասինե Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ, «Պետական կառավարչական հիմնարկների մասինե Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասինե Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև 2005 թվականի հուլիսի 20-ին կնքված «Գյուղական ձեռնարկությունների և փոքրածավալ առևտրային գյուղատնտեսության զարգացման ծրագիրե N 4095 AM վարկային համաձայնագրի շրջանակներում գնված գույքի շահագործումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. 4.829.700,0 դրամ արժողությամբ գրասենյակային կահույքը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նվիրաբերել համայնքներին՝ համաձայն N 1 հավելվածի։
2. 4.132.167,6 դրամ հաշվեկշռային արժեքով գույքն ամրացնել Հայաստանի Հանրապետության «Գյուղատնտեսության նախարարության աշխատակազմե պետական կառավարչական հիմնարկին՝ համաձայն N 2 հավելվածի։
3. 799.462,2 դրամ հաշվեկշռային արժեքով գույքն անհատույց օգտագործման իրավունքով հանձնել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության «Գյուղական ֆինանսավորման կառույցե ծրագրի իրականացման գրասենյակե պետական հիմնարկին՝ համաձայն N 3 հավելվածի։
4. 24.319.188,6 դրամ հաշվեկշռային արժեքով գույքն ամրացնել Հայաստանի Հանրապետության «Գյուղատնտեսության նախարարության աշխատակազմե պետական կառավարչական հիմնարկին և անհատույց օգտագործման իրավունքով հանձնել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության «Սերմերի գործակալությունե պետական ոչ առևտրային կազմակերպությանը՝ համաձայն N 4 հավելվածի։
5. 5.838.017,7 դրամ հաշվեկշռային արժեքով գյուղատնտեսական տեխնիկան ներդնել «Գյումրիի սելեկցիոն կայանե պետական փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալում՝ բաժնետոմսերի անվանական արժեքի մեծացման միջոցով` համապատասխան չափով ավելացնելով ընկերության կանոնադրական կապիտալի չափը` համաձայն N 5 հավելվածի։
6. 7.946.439,5 դրամ հաշվեկշռային արժեքով գույքը ներդնել «Գյուղատնտեսության աջակցության հանրապետական կենտրոնե փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալում՝ բաժնետոմսերի անվանական արժեքի մեծացման միջոցով` համապատասխան չափով ավելացնելով ընկերության կանոնադրական կապիտալի չափը` համաձայն N 6 հավելվածի։
7. 890.014,1 դրամ հաշվեկշռային արժեքով գույքը ներդնել «Արագածոտնի գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոնե պետական փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալում՝ բաժնետոմսերի անվանական արժեքի մեծացման միջոցով` համապատասխան չափով ավելացնելով ընկերության կանոնադրական կապիտալի չափը` համաձայն N 7 հավելվածի։
8. 952.823, 8 դրամ հաշվեկշռային արժեքով գույքը ներդնել «Արարատի գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոնե պետական փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալում՝ բաժնետոմսերի անվանական արժեքի մեծացման միջոցով` համապատասխան չափով ավելացնելով ընկերության կանոնադրական կապիտալի չափը` համաձայն N 8 հավելվածի։
9. 952.823,8 դրամ հաշվեկշռային արժեքով գույքը ներդնել «Արմավիրի գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոնե պետական փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալում՝ բաժնետոմսերի անվանական արժեքի մեծացման միջոցով` համապատասխան չափով ավելացնելով ընկերության կանոնադրական կապիտալի չափը` համաձայն N 9 հավելվածի։
10. 931.362,9 դրամ հաշվեկշռային արժեքով գույքը ներդնել «Գեղարքունիքի գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոնե պետական փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալում՝ բաժնետոմսերի անվանական արժեքի մեծացման միջոցով` համապատասխան չափով ավելացնելով ընկերության կանոնադրական կապիտալի չափը` համաձայն N 10 հավելվածի։
11. 908.805, 9 դրամ հաշվեկշռային արժեքով գույքը ներդնել «Կոտայքի գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոնե պետական փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալում՝ բաժնետոմսերի անվանական արժեքի մեծացման միջոցով` համապատասխան չափով ավելացնելով ընկերության կանոնադրական կապիտալի չափը` համաձայն N 11 հավելվածի։
12. 978.098, 4 դրամ հաշվեկշռային արժեքով գույքը ներդնել «Լոռու գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոնե պետական փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալում՝ բաժնետոմսերի անվանական արժեքի մեծացման միջոցով` համապատասխան չափով ավելացնելով ընկերության կանոնադրական կապիտալի չափը` համաձայն N 12 հավելվածի։
13. 1.002.204,1 դրամ հաշվեկշռային արժեքով գույքը ներդնել «Սյունիքի գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոնե փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալում՝ բաժնետոմսերի անվանական արժեքի մեծացման միջոցով` համապատասխան չափով ավելացնելով ընկերության կանոնադրական կապիտալի չափը` համաձայն N 13 հավելվածի։
14. 915.287,9 դրամ հաշվեկշռային արժեքով գույքը ներդնել «Վայոց ձորի գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոնե պետական փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալում՝ բաժնետոմսերի անվանական արժեքի մեծացման միջոցով` համապատասխան չափով ավելացնելով ընկերության կանոնադրական կապիտալի չափը` համաձայն N 14 հավելվածի։
15. 952.823,9 դրամ հաշվեկշռային արժեքով գույքը ներդնել «Տավուշի գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոնե պետական փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալում՝ բաժնետոմսերի անվանական արժեքի մեծացման միջոցով` համապատասխան չափով ավելացնելով ընկերության կանոնադրական կապիտալի չափը` համաձայն N 15 հավելվածի։
16. 792.543,6 դրամ հաշվեկշռային արժեքով գույքը ներդնել «Շիրակի գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոնե պետական փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալում՝ բաժնետոմսերի անվանական արժեքի մեծացման միջոցով` համապատասխան չափով ավելացնելով ընկերության կանոնադրական կապիտալի չափը` համաձայն N 16 հավելվածի։
17. 78.322,3 դրամ արժողությամբ արագամաշ գույքը սեփականության իրավունքով հանձնել սույն որոշման 7-16-րդ կետերում նշված փակ բաժնետիրական ընկերություններին` համաձայն NN 17-25 հավելվածների։
18. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշման N 1 հավելվածում նշված գույքի նվիրաբերության պայմանագրերի կնքումը համապատասխան համայնքների հետ։
19. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին և Հայաստանի Հանրապետության մարզպետներին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշման NN 1-25 հավելվածներում նշված գույքի հանձնման-ընդունման գործընթացի իրականացումը։
20. Սահմանել, որ սույն որոշման N 5 հավելվածում նշված գյուղատնտեսական տեխնիկայի պետական հաշվառումն իրականացվում է «Գյումրիի սելեկցիոն կայանե պետական փակ բաժնետիրական ընկերության միջոցների հաշվին։
Հավելված