29 Հունիսի 2005, 950 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 8-Ի N 626-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 8-ի «Ավարտված շինարարության շահագործման փաստագրման կարգը հաստատելու մասին» N 626-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումներն ու փոփոխությունները`
որոշմամբ հաստատված կարգի`
ա) 11-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ երկրորդ պարբերությամբ.
«Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին կառուցվող խոշոր ծավալների (գնումների բազային միավորի 250-ապատիկը գերազանցող) շինարարական օբյեկտներն ընդունող հանձնաժողովների կազմում լրացուցիչ ընդգրկվում են նաև Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության, ինչպես նաև սույն կետի առաջին պարբերության համաձայն չներառված լինելու դեպքում` համապատասխան մարզպետարանի ներկայացուցիչները».
բ) 12-րդ կետում` «ստանալու օրվանից եռօրյա ժամկետում» բառերը փոխարինել «ստանալուց հետո» բառերով, «կազմակերպություններին» բառից հետո լրացնել «(այսուհետ` շահագրիռ մարմիններ)» բառերով, իսկ «չի կարող տևել 15 օրից ավելի» բառերը հանել.
գ) 14-րդ կետում «հանձնաժողովի աշխատանքի համար» բառերը փոխարինել «շինարարական կապալի պայմանագրով» բառերով.
դ) 15-րդ կետում «ստանալու օրվանից եռօրյա ժամկետում» բառերը փոխարինել «ստանալուց հետո» բառերով, իսկ «շահագործող կազմակերպություններին և շահագրգիռ պետական մարմիններին» բառերը փոխարինել «շահագրգիռ մարմիններին» բառերով.
ե) 16-րդ կետում «շահագրգիռ պետական մարմիններն ու շահագործող կազմակերպություններ» բառերը փոխարինել «շահագրգիռ մարմինները» բառերով.
զ) 17-րդ կետի առաջին նախադասության մեջ «շահագրիռ պետական մարմինը կամ շահագործող կազմակերպությունը» բառերը փոխարինել «և (կամ) շահագրգիռ մարմինը» բառերով, իսկ երկրորդ նախադասությունից հանել «կամ կազմակերպությանը» բառերը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: