13 Հունվարի 2011, 78 - Ն
«ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐե 2011 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Զբոսաշրջության և զբոսաշրջային գործունեության մասինե Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 4-րդ և 6-րդ կետերը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հոկտեմբերի 16-ի N 1322-Ն որոշման հավելվածի 9-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել «Զբոսաշրջության աջակցության ծառայություններե 2011 թվականի ծրագիրը` համաձայն հավելվածի։
2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` ծրագրի 8-րդ գլխի 1-ին կետով նախատեսված միջոցառումների («Զբոսաշրջության ոլորտի գովազդատեղեկատվական ապահովման համակարգի կատարելագործում և զարգացումե) իրականացումն ապահովել Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի միջոցով` վերջինիս հետ կնքելով համապատասխան պայմանագիր։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հավելված