16 Հունիսի 2005, 949 - Ն
ՄԱՆԿԱԿԱՆ ՄԱՀԱՑՈՒԹՅԱՆ ՈՒ ԾՆՈՒՆԴՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ԵՎ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԻՐԱՎԻՃԱԿԸ ԲԱՐԵԼԱՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հունվարի 22-ի «Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրի կատարումն ապահովող 2004-2006 թվականների գործողությունների պլանը հաստատելու մասին» N 100-Ն որոշմամբ հաստատված միջոցառումների ցանկի 232-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի օգոստոսի 8-ի «Մոր և մանկան առողջության պահպանման 2003-2015 թվականների ռազմավարությունը հաստատելու մասին» N 1000-Ն որոշման 4.1-ին կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետությունում երեխայի իրավունքների պաշտպանության 2004-2015 թվականների ազգային ծրագիրը հաստատելու մասին» N 1745-Ն որոշման N 2 հավելվածի 8-րդ կետի, Առողջապահության համաշխարհային կազմակերպության հիվանդությունների միջազգային դասակարգման 10-րդ վերանայմանը համապատասխան մանկական մահացության, կենդանածնության և մեռելածնության չափանիշներին անցնելու կապակցությամբ, ծնունդների ու մանկական մահացության հետ կապված գրանցման և դասակարգման ընթացակարգերի, վիճակագրական հաշվառման ու հաշվետվության համակարգի բարելավման, այդ ծառայության ոլորտում տվյալների հավաքագրման ամբողջականության ապահովման, ինչպես նաև «Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի կիրարկումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Ստեղծել մանկական մահացության ու ծնունդների գրանցման և դասակարգման հիմնախնդիրների հետ կապված իրավիճակի բարելավման գործընթացը համակարգող միջգերատեսչական խորհուրդ` համաձայն N 1 hավելվածի:
2. Հաստատել`
ա) մանկական մահացության ու ծնունդների գրանցման և դասակարգման հիմնախնդիրների հետ կապված իրավիճակի բարելավման գործողությունների ծրագիրը` համաձայն N 2 հավելվածի.
բ) Առողջապահության համաշխարհային կազմակերպության հիվանդությունների միջազգային դասակարգման 10-րդ վերանայմանը համապատասխան մոր և մանկան ծառայության ոլորտի բժշկադեմոգրաֆիկ հիմնական հասկացությունների սահմանումները` համաձայն N 3 հավելվածի.
գ) Առողջապահության համաշխարհային կազմակերպության հիվանդությունների միջազգային դասակարգման 10-րդ վերանայմանը համապատասխան կենդանածնության, մեռելածնության և պերինատալ շրջանի Առողջապահության համաշխարհային կազմակերպության սահմանումներին անցնելու կապակցությամբ դեպքերի հաշվառման ու գրանցման կարգը` համաձայն N 4 հավելվածի:
3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարին, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին ու Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին` համատեղ ապահովել մանկական մահացության ու ծնունդների գրանցման և դասակարգման ընթացակարգերի հետ կապված հիմնախնդիրների բարելավմանն ուղղված գործողությունների ծրագրի իրականացման աշխատանքների կազմակերպումը:
4. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին` եռամսյա ժամկետում մշակել և սահմանված կարգով հաստատել ծննդի բժշկական վկայականի, պերինատալ մահվան բժշկական վկայականի և մահվան բժշկական վկայականի ձևանմուշները:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից 3 ամիս հետո: