Կառավարության որոշումներ

27 Հունվարի 2011, 71 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 31-Ի N 815-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի մայիսի 31-ի «Մանկատանը (անկախ դրա կազմակերպական-իրավական ձևից) խնամվող երեխայի խնամքի և սպասարկման նվազագույն չափորոշիչները հաստատելու մասինե N 815-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`
1) որոշման վերնագիրը, 1-ին կետի 5-րդ, 8-րդ ենթակետերը և N 5 հավելվածի վերնագիրը «մանկատանըե բառից հետո լրացնել «,երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատությունումե բառերով.
2) որոշման 12-րդ ենթակետը «մանկատանե բառից հետո լրացնել «,երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատությանե բառերով.
3) որոշման N 8 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն N 1 հավելվածի։
4) որոշման N 12 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն N 2 հավելվածի։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
Հավելված