3 Փետրվարի 2011, 63 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 4-Ի N 314-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով <<Իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի ապրիլի 4-ի <<Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամորի քաղաքային և Մայիսյանի գյուղական համայնքներին գույք նվիրաբերելու մասին>> N 314-Ա որոշման հավելվածի 6-րդ տողում <<2223,0>> թիվը փոխարինել <<1994.0>> թվով, իսկ <<Հողամասի մակերեսը>> սյունակը լրացնել <<11141,6>> թվով։