Կառավարության որոշումներ

27 Հունվարի 2011, 59 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 2176-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 26-ի «Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտե պետական հիմնարկը վերակազմակերպելու և «Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտե պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը հաստատելու մասինե N 2176-Ն որոշ-ման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`
1) որոշման 5-րդ կետի «աե ենթակետում և այդ որոշմամբ հաստատված կանո-նադրության 13-րդ կետի «աե ենթակետում «հանրակրթության բարձրագույն, միջին և հետբուհական մասնագիտական կրթության կազմակերպում.ե բառերը փոխարինել «բարձ-րագույն, հանրակրթական (ավագ դպրոց), միջին և հետբուհական մասնագիտական կրթության կազմակերպում.ե բառերով.
2) որոշմամբ հաստատված կանոնադրության 29-րդ կետի երկրորդ պարբերությունը «կոչումե բառից հետո լրացնել «կամ գիտությունների թեկնածուի գիտական աստի-ճան և (կամ) դոցենտի կոչում ու Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստի կամ Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստի, կամ Հայաստանի Հանրա-պետության արվեստի վաստակավոր գործչի, կամ Հայաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործչի պատվավոր կոչումե բառերով։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։