27 Հունվարի 2011, 57 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 7-Ի N 1920-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 7-ի «Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիաե պետական հիմնարկը վերակազմակերպելու և «Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիաե պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը հաստատելու մասինե N 1920-Ն որոշմամբ հաստատված կանոնադրության 26-րդ կետի առաջին պարբերությունը «կոչումե բառից հետո լրացնել «կամ գիտությունների թեկնածուի գիտական աստիճան և (կամ) դոցենտի կոչում ու Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստի կամ Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստի, կամ Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործչի, կամ Հայաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործչի պատվավոր կոչումե բառերով։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։