Կառավարության որոշումներ

27 Հունվարի 2011, 56 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 1330-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հոկտեմբերի 30-ի «Հարկային վարչարարությանն օժանդակության նպատակով վիճակահանության անցկացման և պարգևավճարների տրամադրման կարգը հաստատելու մասինե N 1330-Ն որոշ-ման 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված կարգում կատարել հետևյալ փոփոխու-թյունը և լրացումը`
1) 4-րդ կետում «հինգերորդ աշխատանքայինե բառերը փոխարինել «երկրորդ շաբաթե բառերով.
2) 14-րդ կետը «վերջին աշխատանքային օրըե բառերից հետո լրացնել «(2011 թվականի հունվար ամսվա վիճակահանության համար մինչև 2011 թվականի փետրվարի 5-ը ներառյալ)ե բառերով։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, և դրա գործողությունը տարածվում է 2011 թվականի հունվարի 1-ից հետո ծա-գած հարաբերությունների վրա։
 

Արխիվ

2025

2024
  • Հունվար
  • Փետրվար
  • Մարտ
  • Ապրիլ
  • Մայիս
  • Հունիս
  • Հուլիս
  • Օգոստոս
  • Սեպտեմբեր
  • Հոկտեմբեր
  • Նոյեմբեր
  • Դեկտեմբեր