7 Հուլիսի 2005, 944 - Ն
2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻՆ ԿԱՅԱՆԱԼԻՔ` ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՇԱՀՈՒՄՅԱՆԻ, ԱՅԳԱՎԱՆԻ, ՌԱՆՉՊԱՐԻ, ԱՐԵՎՇԱՏԻ, ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՅԳԵԿԻ, ԱՂԱՎՆԱՏԱՆ, ՆՈՐԱՎԱՆԻ, ՁԵՐԺԻՆՍԿՈՒ, ՓՇԱՏԱՎԱՆԻ, ՄՐԳԱՇԱՏԻ, ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԳԵՏԱՓԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԾԱԽՍԵՐԸ ՖԻՆԱՆՍԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին՝
2005 թվականի հուլիսին կայանալիք` Արարատի մարզի Շահումյանի, Այգավանի, Ռանչպարի, Արևշատի, Արմավիրի մարզի Այգեկի, Աղավնատան, Նորավանի, Ձերժինսկու, Փշատավանի, Մրգաշատի, Վայոց ձորի մարզի Գետափի գյուղական համայնքների ղեկավարների հերթական ընտրությունների նախապատրաստման և անցկացման ծախսերը ֆինանսավորելու համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի միասնական հիմնադրամին հատկացնել 1778470 դրամ՝ Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:
2. Առաջարկել Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահին տեղամասային ընտրական հանձնաժողովների ֆինանսավորումը կատարել նախահաշվին համապատասխան՝ համաձայն հավելվածի:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: