Կառավարության որոշումներ

20 Հունվարի 2011, 31 - Ա

ԳՈՒՅՔ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածին և «Պետական կառավարչական հիմնարկների մասինե Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 16-ի N 1889-Ա որոշման 2-րդ կետով «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմե պետական կառավարչական հիմնարկին` որպես պետական սեփականություն ամրացված և նույն որոշման 4-րդ կետի «գե ենթակետով «Եղեգնաձորե ջրօգտագործողների ընկերությանն անհատույց օգտագործման իրավունքով հանձնված Գնիշիկի պոմպակայանի մղման խողովակաշարը (այսուհետ` գույք)` 4549617 դրամ հաշվեկշռային արժեքով, հետ վերցնել և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նվիրաբերել Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Գնիշիկի գյուղական համայնքին` Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրի շրջանակներում կառուցվող` համայնքի գազամատակարարման խողովակաշարերի համար որպես հենասյուներ օգտագործելու նպատակով։
2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել «Եղեգնաձորե ջրօգտագործողների ընկերության հետ կնքված պայմանագրում համապատասխան փոփոխությունների կատարումը` սույն որոշման 1-ին կետում նշված գույքի մասով։
3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին և Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի նվիրաբերության մասին պայմանագրի կնքումը և հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը։
4. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետում նշված գույքի նկատմամբ գույքային իրավունքների պետական գրանցման աշխատանքների իրականացման հետ կապված վճարումները կատարվելու են Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Գնիշիկի գյուղական համայնքի միջոցների հաշվին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով։