Կառավարության որոշումներ

20 Հունվարի 2011, 30 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 30-Ի N 491-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի ապրիլի 30-ի «Շշալցված հանքային ջրերին ներկայացվող պահանջների վերաբերյալ տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասինե N 491-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`
1) որոշումը 2-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 2.1-ին կետով.
«2.1. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից մեկամսյա ժամկետում հրատարակել սույն որոշման 1-ին կե-տով հաստատված տեխնիկական կանոնակարգով սահմանված պահանջների կատարումն ապահովող միջազգային ստանդարտներին ներդաշնակ ազգային ստանդարտների ցանկըե.
2) որոշման 3-րդ կետի 2-րդ ենթակետից հանել «բուժիչե բառից հետո դրված ստո-րակետը.
3) որոշման հավելվածի 5-րդ կետի 2-րդ ենթակետի՝
ա. «բե պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«բ. ստացվում է հանքային ջրի բնական աղբյուրից կամ հորատանցքից, տեղափոխվում է խողովակաշարով կամ ցիստեռններով և շշալցվում է շշալցվող ջրերին ներկայացվող հիգիենայի կանոնների պահպանմամբ,ե,
բ. «դե պարբերությունը «մաքրությունըե բառից հետո լրացնել «և հիմնական բաղադրիչների քիմիական կազմըե բառերով,
գ. «եե պարբերությունն ուժը կորցրած ճանաչել.
4) որոշման հավելվածի 22-րդ կետի 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1) արտադրողի կողմից օգտագործվող առևտրային անվանումը (ապրանքային նշանը)ե.
5) ուժը կորցրած ճանաչել որոշման հավելվածի 23-րդ կետը.
6) որոշման հավելվածի 36-րդ կետի առաջին նախադասության մեջ «մարտի 13-ի «Խմելու ջրերի մակնշմանը և շշալցմանը ներկայացվող հիգիենիկ պահանջներե N 181ե բառերը փոխարինել «մարտի 10-ի «Խմելու հանքային ջրերի մշակմանը և շշալցմանը ներկայացվող հիգիենիկ պահանջներե N 137ե բառերով.
7) որոշման հավելվածի 37-րդ կետում «2003 թվականի մարտի 13-ի «Խմելու ջրերի մակնշմանը և շշալցմանը ներկայացվող հիգիենիկ պահանջներե N 181 հրամանով հաստատված N 2-III-4.1-04-2003 սանիտարական կանոններին և հիգիենիկ նորմերինե բա-ռերը փոխարինել «2002 թվականի դեկտեմբերի 25-ի «Խմելու ջուր. Ջրամատակարար-ման կենտրոնացված համակարգերի ջրի որակին ներկայացվող հիգիենիկ պահանջներ. Որակի հսկողությունե N 876 հրամանով հաստատված N 2-III-Ա.2-1 սանիտարական նորմերին և կանոններինե բառերով.
8) ուժը կորցրած ճանաչել որոշման հավելվածի XIV բաժինը։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։