Կառավարության որոշումներ

20 Հունվարի 2011, 26 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 26-Ի N 717-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Իրավական ակտերի մասինե Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավա-րությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հունիսի 26-ի «Տնտեսության վարկավորման ծրագրի մասինե N 717-Ա որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`
1) «Ծրագրի գումարը` 95.0 մլրդ դրամե բառերը փոխարինել «Ծրագրի գումարը` 96.0 մլրդ դրամե բառերով.
2) «65.5 մլրդ դրամին համարժեք ԱՄՆ-ի դոլարե բառերը փոխարինել «66.5 մլրդ դրամին համարժեք ԱՄՆ-ի դոլարե բառերով.
3) «Բաղադրիչ 1. Ֆինանսաբանկային համակարգի վարկավորումե ենթակետի երրորդ պարբերությունը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողով.
«Համակարգիչ` բոլորի համարե ծրագիր` 1.0 մլրդ դրամե։
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի պետական բյուջեից (կայունացման դեպոզիտային հաշվի միջոցներից) Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հունիսի 26-ի «Տնտեսության վարկավորման ծրագրի մասինե N 717-Ա որոշմամբ հաստատված` Ռուսաստանի Դաշնության կողմից Հայաստանի Հանրապետությանը 2009 թվականին տրամադրված պետական վարկի միջոցներից տնտեսության կայունացման վարկավորման ծրագրի 1-ին բաղադրիչի ֆինանսավորման նպատակով 2009 թվականի հունիսի 26-ի N 717-Ա որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետում նշված արտաբյուջետային հաշվին հատկացնել 1,000,000.0 հազ. դրամ։