20 Հունվարի 2011, 20 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ՉՔՆԱՂԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՍԽԵՄԱՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Չքնաղի գյուղական համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեման և համայնքի վարչական սահմաններում գտնվող` համայնքային սեփականություն հանդիսացող` գյուղատնտեսական նշանակության վարելահողերից 5 հեկտարը` համաձայն հավելվածի, փոխադրել բնակավայրի հողերի կատեգորիա` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով բնակելի կառուցապատման համար։
2. Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետին` սույն որոշման 1-ին կետում նշված հողամասերը 3 տարվա ընթացքում չկառուցապատվելու դեպքում՝ սահմանված կարգով ներկայացնել սույն որոշումն ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հավելված