30 Դեկտեմբերի 2010, 1773 - Ն
ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՍՊԱՌՈՂՆԵՐԻՆ ԲՆԱԿԱՆ ԳԱԶԻ, ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ, ԽՄԵԼՈՒ ԵՎ ՈՌՈԳՄԱՆ ՋՐԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հարկերի մասինե Հայաստանի Հանրապետության 1997 թվականի ապրիլի 14-ի ՀՕ-107 օրենքի 20-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Հաստատել հարկ վճարողների կողմից սպառողներին բնական գազի, էլեկտրական էներգիայի, խմելու և ոռոգման ջրի մատակարարման գործարքների վերաբերյալ հարկային մարմին տեղեկություններ ներկայացնելու կարգը` համաձայն հավելվածի։
2. Սույն որոշման դրույթները չեն տարածվում անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց բնական գազի, էլեկտրական էներգիայի, խմելու և ոռոգման ջրի մատակարարման գործարքների վրա։
3. Սահմանել, որ սույն որոշմամբ սահմանված տեղեկությունները չեն ներկայացվում`
1) եթե բնական գազի (բացառությամբ ավտոտրանսպորտային միջոցների գազալցման (գազալիցքավորման) գործունեության մասով), էլեկտրական էներգիայի, խմելու և ոռոգման ջրի մատակարարման գործարքների արժեքը չի գերազանցում մեկ միլիոն դրամը,
2) բնական գազի, էլեկտրական էներգիայի, խմելու և ոռոգման ջրի մատակարարման այն գործարքներին վերաբերող տեղեկությունները, որոնց մասով Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի նոյեմբերի 11-ի N 1504-Ն որոշման համաձայն էլեկտրոնային եղանակով դուրս են գրվել հարկային հաշիվներ։
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը և տարածվում է որոշման ուժի մեջ մտնելու եռամսյակին հաջորդող ժամանակաշրջանում մատակարարման գործարքների վրա։
Հավելված