Կառավարության որոշումներ

29 Հունիսի 2005, 942 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 4-Ի N 1530-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի սեպտեմբերի 4-ի «Ինժեներաերկրաբանական հետազննությունների նյութերի փորձաքննության կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 2-ի N 96 որոշման մեջ լրացում կատարելու մասին» N 1530-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունները`

որոշմամբ հաստատված կարգում`

ա) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 3.1-ին կետով`

«3.1. Ինժեներաերկրաբանական հետազննությունների նյութերը փորձաքննության են ներկայացվում կառուցապատողի կամ նրա կողմից լիազորված անձի կողմից, ինչպես նաև նշված նյութերի կազմման աշխատանքների պատասխանատու կապալառուի կողմից (այսուհետ` պատվիրատու), եթե այդպիսի պայման նախատեսված է պայմանագրով».

բ) 4-րդ կետից հանել «կամ նրա կողմից լիազորված անձի» բառերը.

գ) 7-րդ կետից հանել «և չեն կարող գերազանցել 15 օրը» բառերը.

դ) ուժը կորցրած ճանաչել 8-րդ կետը.

ե) 12-րդ կետից հանել «5-օրյա ժամկետում» բառերը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: