30 Դեկտեմբերի 2010, 1758 - Ն
ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ԵՎ ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐՆ ԱՌԱՆՑ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԿԱՄ ՍՏՈՒԳՄԱՆ ՀԱՇՎԱՆՑԵԼՈՒ ԿԱՄ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈՒ ԱՌՈՒՄՈՎ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂԻՆ ՌԻՍԿԱՅԻՆ ՀԱՄԱՐԵԼՈՒ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ավելացված արժեքի հարկի վերադարձման հայտերի վերլուծության գործընթացում ռիսկային կառավարման մեխանիզմների կիրառումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Սահմանել հարկ վճարողներին ռիսկային համարելու չափանիշները` օրենքով սահմանված չափով և կարգով որոշվող` հարկ վճարողի այլ հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցման և (կամ) վերադարձման ենթակա ավելացված արժեքի հարկի և (կամ) ակցիզային հարկի գումարներն առանց ուսումնասիրության հաշվանցելու և (կամ) վերադարձնելու համար` համաձայն հավելվածի։
2. Սույն որոշմամբ սահմանված որևէ չափանիշին համապատասխանելու դեպքում ավելացված արժեքի և (կամ) ակցիզային հարկի գումարներն առանց ուսումնասիրության հաշվանցելու և (կամ) վերադարձնելու առումով հարկ վճարողը համարվում է ռիսկային։
3. Օրենքով սահմանված չափով և կարգով որոշվող` հարկ վճարողի այլ հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցման և (կամ) վերադարձման ենթակա ավելացված արժեքի և (կամ) ակցիզային հարկի գումարները հաշվանցվում և (կամ) վերադարձվում են միայն ուսումնասիրության կամ ստուգման արդյունքներով, եթե`
1) ավելացված արժեքի հարկի և (կամ) ակցիզային հարկի գումարներն առանց ուսումնասիրության հաշվանցելու և (կամ) վերադարձնելու առումով հարկ վճարողը սույն որոշմամբ սահմանված չափանիշներով համարում է ռիսկային, կամ`
2) ավելացված արժեքի և (կամ) ակցիզային հարկի գումարներն առանց ուսումնասիրության հաշվանցելու և (կամ) վերադարձնելու առումով հարկ վճարողը սույն որոշմամբ սահմանված չափանիշներով չի համարում ռիսկային, սակայն հաշվետու ամսվա արդյունքներով (կամ հաշվետու եռամսյակի համար ամսական հաշվարկով) հաշվանցման և (կամ) վերադարձման ենթակա ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի հանրագումարը, իսկ ակցիզային հարկ չվճարողների համար` ավելացված արժեքի հարկի գումարը 2011 թվականին գերազանցում է 5 միլիոն դրամը, իսկ 2012 թվականին` 10 միլիոն դրամը։
4. Սահմանել, որ սույն որոշմամբ սահմանված չափանիշները կիրառվում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սույն որոշման 5-րդ կետով նախատեսված կարգի ընդունումից հետո` մշակված համակարգչային ավտոմատացված ծրագրի միջոցով հարկ վճարողների ընտրության միջոցով։
5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահին` մինչև 2011 թվականի մայիսի 1-ը մշակել և Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել համակարգչային ավտոմատացված ծրագրի միջոցով հարկ վճարողների ընտրության կարգ։
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
Հավելված