Կառավարության որոշումներ

13 Հունվարի 2011, 12 - Ն

ԶԵՆՔԻ ԱՌԵՎՏՐԻ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ, ԶԵՆՔԻ ԱՌԵՎՏՐԻ ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅՏԻ ԵՎ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Լիցենզավորման մասինե Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ և 17-րդ հոդվածի 2-րդ մասերին, 43-րդ հոդվածի 2-րդ մասի` լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների աղյուսակի 1-ին բաժնի 6-րդ կետին, ինչպես նաև «Զենքի մասինե Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել`
1) զենքի առևտրի լիցենզավորման կարգը` համաձայն N 1 հավելվածի.
2) զենքի առևտրի լիցենզիա ստանալու մասին հայտի ձևը` համաձայն N 2 հավելվածի.
3) զենքի առևտրի լիցենզիայի ձևը` համաձայն N 3 հավելվածի։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից վեց ամիս հետո։
Հավելված