Կառավարության որոշումներ

13 Հունվարի 2011, 10 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 20-ԻՆ ԿՆՔՎԱԾ N 4095 AM ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ ԳՈՒՅՔ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև 2005 թվականի հուլիսի 20-ին կնքված «Գյուղական ձեռնարկությունների և փոքրածավալ առևտրային գյուղատնտեսության զարգացման ծրագիրե N 4095 AM վարկային համաձայնագրի շրջանակներում կառուցված ոռոգման և ջրարբիացման համակարգերի, գլխամասային կառույցի, խմելու ջրագծի, ջրհավաք կառույցի, օրական կարգավորող ջրավազանների, կարգավորող հորերի, խմելու ջրի ջրագծի ներքին ցանցի, վերանորոգված խմելու ջրի մայր ջրագծի շահագործումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Գյուղական ձեռնարկությունների և փոքրածավալ առևտրային գյուղատնտեսության զարգացման ծրագրի շրջանակներում կառուցված գույքի կազմից 132.462.126,0 դրամ արժողությամբ գույքը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նվիրաբերել համայնքներին՝ համաձայն հավելվածի։ Նվիրաբերված գույքի նպատակային օգտագործման պայմանները սահմանել համայնքների հետ կնքվող նվիրաբերության պայմանագրերում։
2. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին և Հայաստանի Հանրապետության Լոռու, Գեղարքունիքի ու Շիրակի մարզպետներին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշման հավելվածում նշված գույքի հանձնման-ընդունման գործընթացի իրականացումը։
3. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին՝
1) ապահովել համապատասխան համայնքների հետ սույն որոշման հավելվածում նշված գույքի նվիրաբերության պայմանագրերի կնքումը՝ դրանցում սահմանելով, որ գույքային իրավունքների պետական գրանցման և հանձնման-ընդունման գործընթացներն իրականացվելու են համայնքների միջոցների հաշվին.
2) համապատասխան համայնքներին հանձնել կառուցված օբյեկտների նախագծանախահաշվային փաստաթղթերը, ինչպես նաև կատարողական ակտերից մեկական օրինակներ։
Հավելված