30 Դեկտեմբերի 2010, 1771 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 31-Ի N 315 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաuտանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հուլիuի 31-ի «Հայաuտանի Հանրապետության տարածքում վաճառվող արտադրանքի, ապրանքների և դրանց գների (հասույթի) գրանցման (հաշվառման) մասինե N 315 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
1) որոշման 2-րդ կետում «հարկային պետական ծառայությունըե բառերը փոխարինել «պետական եկամուտների կոմիտենե բառերով, «առևտրի և տնտեսական զարգացմանե բառերը` «էկոնոմիկայիե բառով և կետից հանել «և էկոնոմիկայիե բառերը.
2) որոշման 1-ին կետով հաuտատված` Հայաստանի Հանրապետության տարածքում վաճառվող արտադրանքի, ապրանքների և դրանց գների (հասույթի) գրանցման (հաշվառման) կարգի`
ա. 1-ին կետի երկրորդ պարբերությունը «չհամարվելու ժամանակահատվածում,ե բառերից հետո լրացնել «ավտոտրանսպորտային միջոցների գազալցման (գազալիցքավորման) գործունեություն իրականացնողների վրա ավտոտրանսպորտային միջոցների գազալցման (գազալիցքավորման) այն կետերի մասով, որտեղ, Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած տեխնիկական կանոնակարգին համապատասխան, առկա են լիցքավորման բաշխիչ աշտարակներ, «Հաստատագրված վճարների մասինե Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հաստատագրված վճար վճարողների վրա` բացառապես հաստատագրված վճարով հարկվող գործունեության մասով (անկախ օրենքով սահմանված սահմանային չափերը գերազանցելու հանգամանքից),ե բառերով,
բ. 7-րդ կետի երկրորդ պարբերության առաջին նախադասությունը «անմիջապես հաջորդ տողումե բառերից հետո լրացնել «(սխալ գրառումից հետո գրքում տողեր լրացված լինելու դեպքում` վերջին գրառման տողից հետո)ե, իսկ երկրորդ նախադասությունը` «սխալ գրառման մասինե բառերից հետո «, նշելով սխալի ուղղման, ամսաթիվը, ամիսը, տարեթիվը, ճիշտ գրառման տողի համարը` հաստատելով գրառում կատարողի ստորագրությամբ։ե բառերով։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։