Կառավարության որոշումներ

30 Դեկտեմբերի 2010, 1764 - Ա

ԳՈՒՅՔ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածով և Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև 2005 թվականի հուլիսի 20-ին կնքված «Գյուղական ձեռնարկությունների և փոքրածավալ առևտրային գյուղատնտեսության զարգացման ծրագիրե N 4095 AM վարկային համաձայնագրի շրջանակներում գնված գյուղատնտեսական տեխնիկայի շահագործումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. 557.559.425 դրամ արժողությամբ գյուղատնտեսական տեխնիկան Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նվիրաբերել համայնքներին՝ համաձայն հավելվածի։ Նվիրաբերվող տեխնիկայի օգտագործման պայմանները սահմանել նվիրաբերության պայմանագրերում՝ Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև 2005 թվականի հուլիսի 20-ին կնքված «Գյուղական ձեռնարկությունների և փոքրածավալ առևտրային գյուղատնտեսության զարգացման ծրագիրե N 4095 AM վարկային համաձայնագրի պահանջներին համապատասխան։
2. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել համապատասխան համայնքների հետ սույն որոշման հավելվածում նշված գույքի նվիրաբերության պայմանագրերի կնքումը։
3. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին և Հայաստանի Հանրապետության մարզպետներին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշման հավելվածում նշված գույքի հանձնման-ընդունման գործընթացի իրականացումը։
4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ ապահովել սույն որոշման հավելվածում նշված գույքի ձևակերպումն ու հաշվառումը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 22-ի N 765 որոշման 1-ին կետի «աե ենթակետով հաստատված կանոնակարգի 18-րդ կետի դրույթներին համապատասխան։
5. Առաջարկել սույն որոշման հավելվածում նշված համայնքների ղեկավարներին որպես նվիրաբերություն ստացած գյուղատնտեսական տեխնիկայի պետական հաշվառումն իրականացնել համայնքի միջոցների հաշվին։
Հավելված