30 Դեկտեմբերի 2010, 1751 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 1-Ի N 827-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Մշակութային արժեքների արտահանման և ներմուծման մասինե Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունիսի 1-ի <<Մշակութային արժեքների ժամանակավոր ներմուծման կարգը սահմանելու մասին>> N 827-Ն որոշմամբ հաստատված կարգում կատարել հետևյալ լրացումներն ու փոփոխությունները`
1) 1-ին կետը <<Ժամանակավոր ներմուծում>> բառերից հետո լրացնել <<, <<Ժամանակավոր ներմուծում` վերամշակման համար>> բառերով, իսկ <<ռեժիմով>> բառը փոխարինել <<ռեժիմներով>> բառով.
2) 2-րդ կետի առաջին պարբերության փակագծերում նշված <<3>> թիվը փոխարինել <<2>> թվով, իսկ երկրորդ պարբերությունը <<լուսանկարումը>> բառից հետո լրացնել <<` անձամբ կամ իր կողմից հրավիրված լուսանկարչի օգնությամբ>> բառերով.
3) 2-րդ կետի երրորդ պարբերությունից հանել <<և երիտաuարդության հարցերի>> բառերը.
4) 3-րդ կետի առաջին պարբերությունը <<արժեքների>> բառից հետո լրացնել <<վրա առկա, ինչպես նաև տեսանելի (ֆիզիկապես բնութագրելի)>> բառերով.
5) 5-րդ կետն առաջին պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
<<Օտարերկրյա պետության մշակութային արժեքների պահպանության (արտահանման, ներմուծման կամ շրջանառության) լիազորված պետական մարմնի կողմից տրված (վավերացված)` նվագարանի լուսանկարով վկայականի առկայության դեպքում նվագարանի ժամանակավոր ներմուծման մաքսային ձևակերպումներն իրականացվում են այդ վկայականի տվյալների հիման վրա` առանց նվագարանի լուսանկարներ ներկայացնելու պահանջի։ Մաքսային ձևակերպումներն իրականացնող մարմնում լուսանկարի փոխարեն պահվում է նվագարանի վկայականի լուսապատճենը։>>.
6) 5-րդ կետի երկրորդ պարբերությունից հանել <<, իսկ երրորդ օրինակը` լիազորված պետական մարմնին>> բառերը.
7) 6-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.
8) կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 7-16-րդ կետերով.
<<7. Վերանորոգելու (այսուհետ` վերականգնելու) նպատակով մշակութային արժեք <<Ժամանակավոր ներմուծում` վերամշակման համար>> մաքսային ռեժիմով ներմուծելիս հայտարարատուն կամ նրա լիազորված ներկայացուցիչը վերականգնվող մշակութային արժեքի մասին տեղեկանք ստանալու համար լիազորված պետական մարմին է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը`
1) հայտ, որում պետք է նշվեն հայտարարատուի անունը կամ անվանումը, բնակության վայրը, հեռախոսահամարը և մշակութային արժեքի ներմուծման նպատակը.
2) մշակութային արժեքի վերականգնման պայմանագրի պատճենը, որում պետք է նշում լինի այն մասին, որ վերականգնումն իրականացնում է պայմանագրի կողմ հանդիսացող` Հայաստանի Հանրապետությունում գրանցված կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը, և որ վերականգնման արդյունքը պետք է հանձնվի հայտարարատուին կամ նրա կողմից նշված երրորդ անձին։ Բացի դրանից` պայմանագրում պետք է ներառված լինեն նաև վերականգնվող մշակութային արժեքի, ինչպես նաև վերականգնման արդյունքի մանրամասն նկարագրությունները (հնարավորության դեպքում` նաև կանխատեսվող վերջնական արդյունքի պատկերը` լուսանկարը կամ նկարը).
3) վերականգնվող մշակութային արժեքի 2 լուսանկար։
8. Հայտը մերժվում է, եթե ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում սույն կարգի 7-րդ կետով սահմանված պահանջներին։
9. Լիազորված պետական մարմնի համապատասխան առանձնացված ստորաբաժանումը (այսուհետ` ստորաբաժանում) 3 աշխատանքային օրվա ընթացքում տալիս է վերականգնման նպատակով ժամանակավորապես ներմուծվող մշակութային արժեքի մասին համապատասխան տեղեկանք։ Տեղեկանքում նշվում են վերականգնվող մշակութային արժեքի տվյալները (տեսակը, անվանումը կամ վերնագիրը, հեղինակը, ստեղծման ժամանակը, ստեղծման վայրը, նյութը, չափերը (քաշը), բաղկացուցիչ մասերի թիվը, վիճակը)։ Տեղեկանքին կցվում է վերականգնվող մշակութային արժեքի լուսանկարը` կնքված և վավերացված ստորաբաժանման ղեկավարի կողմից։
Հայտերի, ինչպես նաև տեղեկանքների հաշվառման համար ստորաբաժանումը վարում է լիազորված պետական մարմնի կողմից հաստատված գրանցամատյաններ։
10. Հայտարարատուն կամ նրա լիազորված ներկայացուցիչը մշակութային արժեքի վերականգնման մասին տեղեկանքն ու լուսանկարը (հնարավորության դեպքում` նաև կանխատեսվող վերջնական արդյունքի պատկերը` լուսանկարը կամ նկարը) ներկայացնում է մաքսային մարմին` մաքսային ձևակերպումներն իրականացնելու համար։
11. Մշակութային արժեքի վերականգնման մասին տեղեկանքի և լուսանկարի (հնարավորության դեպքում` նաև կանխատեսվող վերջնական արդյունքի պատկերի` լուսանկարի կամ նկարի) հիման վրա մաքսային մարմինը մշակութային արժեքը ձևակերպում է <<Ժամանակավոր ներմուծում` վերամշակման համար>> մաքսային ռեժիմով։
12. Վերականգնված մշակութային արժեքը վերաարտահանելու համար հայտարարատուն ստորաբաժանում է ներկայացնում այն և դրա վերականգնման աշխատանքների հաջորդական ընթացքի յուրաքանչյուր քառորդ փուլը փաստող մեկական ու վերջնական տեսքի 2-ական լուսանկար։
13. Ստորաբաժանումը 3 աշխատանքային օրվա ընթացքում մշակութային արժեքը համեմատում է դրա սկզբնական, ինչպես նաև վերականգնման ընթացքի հաջորդական փուլերն ու ավարտը փաստող լուսանկարների հետ և անհամապատասխանությունների բացակայության դեպքում տալիս է տեղեկանք այն մասին, որ վերաարտահանվող մշակութային արժեքը <<Ժամանակավոր ներմուծում` վերամշակման համար>> մաքսային ռեժիմով ներմուծված մշակութային արժեքի վերականգնման արդյունքն է։
14. Սույն կարգի 13-րդ կետի գործողությունն իրականացնելուց հետո մշակութային արժեքի վերականգնման ավարտը փաստող մեկ լուսանկարը և նույնականությունը հավաստող տեղեկանքը վավերացվում և կնքվում է ստորաբաժանման ղեկավարի կողմից ու տրամադրվում հայտարարատուին` մաքսային մարմին ներկայացնելու համար։
15. Մշակութային արժեքի վերականգնման ավարտը փաստող լուսանկարի տվյալների և նույնականությունը հավաստող տեղեկանքի հիման վրա մաքսային մարմինը ձևակերպում է մշակութային արժեքի վերաարտահանումը։
16. <<Ժամանակավոր ներմուծում` վերամշակման համար>> մաքսային ռեժիմով ներմուծված մշակութային արժեքին չհամապատասխանող` վերաարտահանման համար այլ մշակութային արժեք ներկայացնելու դեպքում ստորաբաժանման ղեկավարը դրա մասին անհապաղ գրավոր իրազեկում է իրավասու մարմիններին։>>։
2. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում համատեղ հաստատել վերականգնման նպատակով մշակութային արժեքների ժամանակավոր ներմուծման ընթացակարգը։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։