30 Դեկտեմբերի 2010, 1750 - Ն
ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 27-Ի N 239 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի 34-րդ, 35-րդ, 48-րդ և 49-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մարտի 27-ի ՙԺամանակավոր ներմուծում` վերամշակման համար՚ ռեժիմով ներմուծված ապրանքների վերամշակումից հետո ստացվելիք արդյունքի, ինչպես նաև վերամշակումից գոյացած թափոնների և մնացորդների նվազագույն քանակության սահմանման կարգը և ՙԺամանակավոր արտահանում` վերամշակման համար՚ ռեժիմով արտահանված ապրանքների վերամշակումից հետո ստացվելիք արդյունքի նվազագույն քանակության սահմանման կարգը հաստատելու մասին՚ N 239 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները`
1) որոշմամբ հաստատված ՙԺամանակավոր ներմուծում` վերամշակման համար՚ ռեժիմով ներմուծված ապրանքների վերամշակումից հետո ստացվելիք արդյունքի, ինչպես նաև վերամշակումից գոյացած թափոնների և մնացորդների նվազագույն քանակության սահմանման կարգի 1-ին կետը`
ա. ՙկարգը՚ բառից հետո լրացնել ՙ` բացառությամբ մշակութային արժեքների՚ բառերով,
բ. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
ՙՄշակութային արժեքների ժամանակավոր ներմուծման հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունիսի 1-ի ՙՄշակութային արժեքների ժամանակավոր ներմուծման կարգը սահմանելու մասին՚ N 827-Ն որոշմամբ։՚ բառերով։
2. Uույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։