Կառավարության որոշումներ

30 Դեկտեմբերի 2010, 1742 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 17-Ի N 829-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈԻՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հունիսի 17-ի «Հայաuտանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի դեկտեմբերի 24-ի
N 1522-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեին գումար հատկացնելու մասինե N 829-Ն որոշման N 5 հավելվածի աղյուսակում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`
1) 2-րդ կետի 4-րդ սյունակում «Լեռնամերձի համայնքի Դ=426 մմ Լ=600 գծմ և Դ=426 մմ Լ= 650 գծմ առանձին հատվածների ներտնտեսային մղման խողովակաշարերի կառուցում։ Արշալույսի համայնքի Դ=426 մմ Լ=500 գծմ ներտնտեսային նշանակության մղման խողովակաշարի կառուցումե բառերը փոխարինել «Լեռնամերձի համայնքի Դ=426 մմ Լ=1100 գծմ և Դ=400 մմ Լ=440 գծմ առանձին հատվածների ներտնտեսային մղման խողովակաշարերի կառուցումե բառերով.
2) 5-րդ կետի 3-րդ և 4-րդ սյունակները «վերանորոգումե և «վերականգնումե բառերից հետո համապատասխանաբար լրացնել «և Սառնաղբյուրի պոմպերի և էլեկտրական շարժիչների վերանորոգումե բառերով, 5-րդ սյունակում «8,286.0ե թիվը փոխարինել «7,989.0ե թվով, իսկ 8-րդ սյունակում «Վարդաքարի ևե բառերը` «Վարդաքարի, Սառնաղբյուրի ևե բառերով.
3) 9-րդ տողի 4-րդ սյունակում «ձեռքբերումե բառը փոխարինել «վերանորոգումե բառով։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։