30 Դեկտեմբերի 2010, 1735 - Ն
«ՊԵՏԱԿԱՆ ԿԵՆUԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱUԻՆե ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ OՐԵՆՔՈՎ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԸ ՆՇԱՆԱԿԵԼՈՒՆ (ՎԵՐԱՀԱՇՎԱՐԿԵԼՈՒՆ) ԵՎ ՎՃԱՐԵԼՈՒՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ «ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԵՎ ՆՐԱՆՑ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆե ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ OՐԵՆՔՈՎ ԱՄԵՆԱՄՍՅԱ ԴՐԱՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒՆ ԵՎ ՎՃԱՐԵԼՈՒՆ ԱՌՆՉՎՈՂ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐԵԼՈՒ ՄԱUԻՆ
Համաձայն «Պետական կենuաթոշակների մաuինե Հայաuտանի Հանրապետության 2010 թվականի դեկտեմբերի 22-ի ՀՕ-243-Ն oրենքի 33-րդ ու «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասինե Հայաuտանի Հանրապետության oրենքի 34.1-ին հոդվածների՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Սահմանել, որ`
1) մինչև «Պետական կենuաթոշակների մաuինե Հայաuտանի Հանրապետության 2010 թվականի դեկտեմբերի 22-ի ՀՕ-243-Ն oրենքի (այսուհետ՝ օրենք) 55-րդ հոդվածով սահմանված կարգով կենսաթոշակների վերահաշվարկ կատարելը և «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասինե Հայաuտանի Հանրապետության oրենքի 34.1-ին հոդվածով սահմանված կարգով ամենամսյա դրամական օգնություն նշանակելը և վճարելը՝ «Պետական կենuաթոշակների մաuինե Հայաuտանի Հանրապետության 2002 թվականի նոյեմբերի 19-ի ՀՕ-519 օրենքով ու «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասինե Հայաստանի Հանրապետության 1998 թվականի հոկտեմբերի 27-ի ՀՕ-258 օրենքով նշանակված կենսաթոշակները և դրամական օգնությունները շարունակվում են վճարվել նույն չափերով.
2) օրենքի 55-րդ հոդվածով սահմանված կարգով կենսաթոշակները վերահաշվարկվում են Հայաստանի Հանրապետության կառավարության «Պետական կենuաթոշակների մաuինե Հայաuտանի Հանրապետության oրենքի կիրարկումն ապահովելու մասինե որոշման ընդունումից հետո.
3) «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասինե Հայաuտանի Հանրապետության oրենքի 34.1-ին հոդվածով սահմանված կարգով ամենամսյա դրամական օգնությունը նշանակվում և վճարվում է Հայաստանի Հանրապետության կառավարության «Զինծառայողներին և նրանց ընտանիքների անդամներին տրվող ամենամսյա դրամական օգնության չափերն ըստ դրամական օգնություն ստանալու իրավունք ունեցող անձանց կատեգորիաների սահմանելու, դրամական օգնությունը նշանակելու և վճարելու կարգը հաստատելու մասինե որոշման ընդունումից հետո.
4) մինչև սույն կետի 2-րդ և 3-րդ ենթակետերում նշված, ինչպես նաև օրենքով նախատեսված մյուս կարգերը Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատվելը` կենսաթոշակները հաշվարկելուն, նշանակելուն (վերահաշվարկելուն) և վճարելուն առնչվող հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի նոյեմբերի 27-ի N 778, 2003 թվականի մայիսի 29-ի N 793-Ն, 2004 թվականի փետրվարի 5-ի N 207-Ն, 2004 թվականի փետրվարի 5-ի N 208-Ն, 2004 թվականի հոկտեմբերի 7-ի N 1457-Ն, 2005 թվականի մայիսի 12-ի N 930-Ն, 2005 թվականի հոկտեմբերի 13-ի N 1987-Ն, 2010 թվականի նոյեմբերի 4-ի N 1406-Ն որոշումներով` այնքանով, որքանով դրանք չեն հակասում օրենքին։
2. Հանձնարարել Հայաuտանի Հանրապետության աշխատանքի և uոցիալական հարցերի նախարարին, Հայաuտանի Հանրապետության պաշտպանության նախարարին, Հայաuտանի Հանրապետության արդարադատության նախարարին, Հայաuտանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարին, Հայաuտանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաuտանի Հանրապետության ոuտիկանության պետին, Հայաuտանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենին և առաջարկել Հայաuտանի Հանրապետության գլխավոր դատախազին՝
1) ապահովել «Պետական կենuաթոշակների մաuինե Հայաuտանի Հանրապետության 2002 թվականի նոյեմբերի 19-ի ՀՕ-519 օրենքով և «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասինե Հայաստանի Հանրապետության 1998 թվականի հոկտեմբերի 27-ի ՀՕ-258 օրենքով նշանակված կենսաթոշակների (դրանց նկատմամբ սահմանված հավելումների հետ միասին) ու դրամական օգնությունների՝ սույն որոշմամբ սահմանված կարգով վճարելը՝ մինչև սույն որոշման 1-ին կետում նշված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումների ընդունումը.
2) Հայաuտանի Հանրապետության աշխատանքի և uոցիալական հարցերի նախարարության ներկայացուցչի ղեկավարությամբ ձևավորել աշխատանքային խումբ, համատեղ մշակել և մինչև 2011 թվականի մարտի 30-ը Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել «Պետական կենuաթոշակների մաuինե Հայաuտանի Հանրապետության oրենքի կիրարկումն ապահովելու մասինե և «Զինծառայողներին և նրանց ընտանիքների անդամներին տրվող ամենամսյա դրամական օգնության չափերն ըստ դրամական օգնություն ստանալու իրավունք ունեցող անձանց կատեգորիաների սահմանելու, դրամական օգնությունը նշանակելու և վճարելու կարգը հաստատելու մասինե Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումների նախագծերը։
3. Հայաuտանի Հանրապետության աշխատանքի և uոցիալական հարցերի նախարարին՝
1) միջոցներ ձեռնարկել օրենքի միասնական կիրառումն ապահովելու համար` ըստ անհրաժեշտության պարզաբանումներ տրամադրելով օրենքի կիրարկման վերաբերյալ.
2) երկամսյա ժամկետում ապահովել օրենքով կենսաթոշակ և «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասինե Հայաuտանի Հանրապետության oրենքի 34.1-ին հոդվածով սահմանված դրամական օգնություն ստանալու իրավունք ունեցող անձանց միասնական հաշվառման տեղեկատվական շտեմարանի ձևավորումը.
3) սույն որոշման 2-րդ կետում նշված մարմինների առաջարկությունների հիման վրա ձևավորել աշխատանքային խումբ և ապահովել դրանով նախատեսված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումների նախագծերի մշակումն ու սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնելը։
4. Հանձնարարել Հայաuտանի Հանրապետության պաշտպանության նախարարին, Հայաuտանի Հանրապետության արդարադատության նախարարին, Հայաuտանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարին, Հայաuտանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաuտանի Հանրապետության ոuտիկանության պետին, Հայաuտանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենին և առաջարկել Հայաuտանի Հանրապետության գլխավոր դատախազին՝
1) հանձնարարել համապատասխան իրավասու ստորաբաժանումների ղեկավարներին, ըստ անհրաժեշտության դիմել Հայաuտանի Հանրապետության աշխատանքի և uոցիալական հարցերի նախարարությանը՝ օրենքի կիրարկման վերաբերյալ պարզաբանումներ ստանալու նպատակով.
2) մեկամսյա ժամկետում ապահովել օրենքով կենսաթոշակ և «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասինե Հայաuտանի Հանրապետության oրենքի 34.1 ին հոդվածով սահմանված դրամական օգնություն ստանալու իրավունք ունեցող անձանց համապատասխան տվյալները տեղեկատվական շտեմարան մուտքագրելը և այդ անձանց միասնական հաշվառման տեղեկատվական շտեմարանի ձևավորման և վարման համար` Հայաuտանի Հանրապետության աշխատանքի և uոցիալական հարցերի նախարարությանը տրամադրելը.
3) մինչև 2011 թվականի հունվարի 15-ը Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին ներկայացնել առաջարկություններ ՝ սույն որոշման 3-րդ կետի 3-րդ ենթակետով նախատեսված աշխատանքային խումբ ձևավորելու և դրանով նախատեսված աշխատանքների կատարումն ապահովելու նպատակով։
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2011 թվականի հունվարի 1-ից։