23 Դեկտեմբերի 2010, 1725 - Ն
ՀՈՂԵՐԻ ԿԱՏԵԳՈՐԻԱՆ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Արտավազի գյուղական համայնքի վարչական սահմաններում գտնվող հողերից` համաձայն հավելվածի, փոխադրել՝
1) 36.96 հեկտար` արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի կատեգորիա` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով՝ շշալցման գործարանի և օժանդակ կառույցների շինարարության համար, այդ թվում`
ա. իրավաբանական անձի սեփականությունը հանդիսացող՝ գյուղատնտեսական նշանակության վարելահողերից՝ 8.29 հեկտար,
բ. համայնքի սեփականությունը հանդիսացող՝ գյուղատնտեսական նշանակության հողերից՝ 25.82 հեկտար, որից՝ 8.45 հեկտար վարելահող, 4.55 հեկտար խոտհարք, 8.88 հեկտար արոտավայր, 3.94 հեկտար այլ հողատեսք, էներգետիկայի, կապի, տրանսպորտի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողերից՝ 2.85 հեկտար.
2) համայնքի սեփականությունը հանդիսացող՝ գյուղատնտեսական նշանակության հողերից՝ 5 հեկտար, այդ թվում՝ 2.09 հեկտար վարելահող, 2.91 հեկտար այլ հողատեսքեր` բնակավայրերի հողերի կատեգորիա` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով բնակելի կառուցապատման համար։
2. Առաջարկել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Արտավազի գյուղական համայնքի ղեկավարին`
1) ապահովել իրավաբանական անձի հողամասի նպատակային նշանակության փոփոխման պահին առկա կադաստրային արժեքների տարբերության գանձումը, եթե հողամասի նպատակային նշանակության փոփոխումից հետո դրա կադաստրային արժեքն ավելի բարձր է, քան՝ մինչև փոփոխումը.
2) Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունվարի 19-ի N 29-Ն որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Արտավազի գյուղական համայնքի (բնակավայրի) գլխավոր հատակագծում կատարել սույն որոշման 1-ին կետում նշված փոփոխությունները։
3. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետին`
1) իրականացնել հսկողություն սույն որոշման 2-րդ կետի կատարման նկատմամբ.
2) սույն որոշման 1-ին կետում նշված հողամասերը 3 տարվա ընթացքում նպատակային նշանակությամբ չօգտագործվելու դեպքում՝ սահմանված կարգով ներկայացնել սույն որոշումն ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ։
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։