23 Դեկտեմբերի 2010, 1720 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄՇՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՂ ՋԻՊԻԷՍ (ԳԼՈԲԱԼ ԴԻՐՔՈՐՈՇՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ) GPS ՌԵՖԵՐԵՆՑ ԿԱՅԱՆՆԵՐԻ ՑԱՆՑԻ ՍՏԵՂԾՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Գեոդեզիայի և քարտեզագրության մասինե Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասի «գե, «ժե և 5-րդ հոդվածի «գե կետերի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի դեկտեմբերի 17-ի «Հայաստանի Հանրապետությունում նավիգացիոն համակարգերի ներդրման և մշտական գործող ՋիՊիէս/GPS (գլոբալ նավիգացիոն արբանյակային համակարգ) ռեֆերենց կայանների ցանցի ստեղծման հայեցակարգը հաստատելու մասինե N 52 արձանագրային որոշման, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի դեկտեմբերի 24-ի N 1523-Ն որոշման N 1 հավելվածի 120-րդ կետի պահանջները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել`
1) Հայաստանի Հանրապետությունում մշտական գործող ՋիՊիէս (գլոբալ դիրքորոշման համակարգ) GPS ռեֆերենց կայանների ցանցի ստեղծման ծրագիրը` համաձայն N 1 հավելվածի։
2) Հայաստանի Հանրապետությունում մշտական գործող ՋիՊիէս (գլոբալ դիրքորոշման համակարգ) GPS ռեֆերենց կայանների ցանցի ստեղծման ծախսերի նախահաշիվը և սխեման` համաձայն N 2 հավելվածի.
3) Մշտական գործող ՋիՊիէս (գլոբալ դիրքորոշման համակարգ) GPS ռեֆերենց կայանի ստեղծման միջոցառումների իրականացման ծախսերի նախահաշիվը` համաձայն N 3 հավելվածի (գաղտնի)։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հավելված