Կառավարության որոշումներ

23 Դեկտեմբերի 2010, 1718 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ՀԱԶԱՐԱՄՅԱԿԻ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐե ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԵՎ ԴՈՆՈՐ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՈԼՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐե ԱՐՏԱԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՇՎԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԾԱԽՍՄԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՆԱԽԱՀԱՇԻՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1522-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեի մասինե Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 11-րդ կետին և 11-րդ հոդվածի 6-րդ կետին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի հունիսի 10-ի N 404 որոշմանը համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության «Հազարամյակի մարտահրավերե համաձայնագրով նախատեսված գյուղական ճանապարհների վերականգնման և դոնոր կազմակերպությունների ֆինանսական աջակցությամբ տրանսպորտի և կապի ոլորտի զարգացման ծրագիրե արտաբյուջետային հաշվի միջոցների ծախսման 2010 թվականի նախահաշիվը` համաձայն N 5 հավելվածի N 1 աղյուսակի։
2. «Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեի մասինե Հայաստանի Հանրապետության օրենքում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի դեկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների և Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեում վերաբաշխում կատարելու մասինե N 1522-Ն որոշման մեջ կատարել փոփոխություններ ու լրացումներ՝ համաձայն NN 1, 2, 3, 4, 5 և 6 հավելվածների։
3. Սահմանել, որ սույն որոշման 2-րդ կետով նախատեսված հատկացման հաշվին իրականացվելու են «Հազարամյակի մարտահրավերե համաձայնագրով նախատեսված գյուղական ճանապարհների վերականգնման աշխատանքների իրականացման համար կնքված պայմանագրերի համաձայն վճարվելիք գումարներից պահված հետավարտական երաշխիքային գումարների վճարումները` համաձայն N 7 հավելվածի։
4. Թույլատրել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին «Հազարամյակի մարտահրավերե համաձայնագրով նախատեսված գյուղական ճանապարհների վերականգնման աշխատանքների իրականացման համար «Հազարամյակի մարտահրավերե հիմնադրամ-Հայաստանե պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից կնքված պայմանագրերը փաստացի կատարված աշխատանքների չափով համարել ավարտված` կապալառուների հետ կնքելով համապատասխան համաձայնագրեր։
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հավելված