23 Դեկտեմբերի 2010, 1715 - Ն
«ՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԿԵՆՏՐՈՆե ԵՎ «ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԿԵՆՏՐՈՆե ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ- ՆԵՐԸ ԼՈՒԾԱՐԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿե ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասինե Հայաստանի Հանրապետության օրենքի 25-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան ու ֆիզիկական կուլտուրայի, սպորտի և երիտասարդական ծրագրերի իրականացման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Լուծարել «Սպորտային միջոցառումների կազմակերպման կենտրոնե և «Երիտասարդական միջոցառումների կազմակերպման կենտրոնե պետական ոչ առևտրային կազմակերպությունները։
2. Ստեղծել Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության «Սպորտի և երիտասարդական ծրագրերի իրականացման գրասենյակե պետական հիմնարկ։
3. Հաuտատել Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության «Սպորտի և երիտասարդական ծրագրերի իրականացման գրասենյակե պետական հիմնարկի կանոնադրությունը` համաձայն հավելվածի։
4. Հայաuտանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարին`
1) 15-օրյա ժամկետում ստեղծել սույն որոշման 1-ին կետում նշված կազմակերպությունների լուծարային հանձնաժողովներ.
2) Հայաuտանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված կազմակերպությունների լուծարման գործընթացը.
3) սույն որոշման 1-ին կետում նշված կազմակերպությունների լուծարումից հետո մնացած դրամական միջոցներն ուղղել Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, իսկ գույքն անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության «Սպորտի և երիտասարդական ծրագրերի իրականացման գրասենյակե պետական հիմնարկին։
5. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետում նշված կազմակերպությունների լուծարման հաշվեկշիռները կազմելու oրվա դրությամբ այդ կազմակերպությունների պարտքերի uտացման և այլ պահանջների իրավունքը վերապահվում է Հայաuտանի Հանրապետության ֆինանuների նախարարությանը։
6. Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարին` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի հետ, 15-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության «Սպորտի և երիտասարդական ծրագրերի իրականացման գրասենյակե պետական հիմնարկի պահպանման ծախսերի ֆինանսավորման վերաբերյալ։
7. Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարին` ապահովել Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության «Սպորտի և երիտասարդական ծրագրերի իրականացման գրասենյակե պետական հիմնարկի հաշվառումը Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունում։
8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հավելված