23 Դեկտեմբերի 2010, 1709 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 24-Ի N 294 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հուլիսի 24-ի <<Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությանը տեղեկություններ հաղորդելու (տրամադրելու) մասին>> N 294 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) վերնագրում և որոշման մեջ <<Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն>> բառերը և դրանց համապատասխան հոլովաձևերը փոխարինել <<Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե>> բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով.
2) որոշման նախաբանից հանել <<Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի 16-րդ հոդվածին և>> բառերը.
3) ուժը կորցրած ճանաչել որոշման 1-ին կետի <<դ>> և <<զ>> ենթակետերը։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2011 թվականի հունվարի 1-ից։