Կառավարության որոշումներ

2 Դեկտեմբերի 2010, 1694 - Ն

"ԱՂԵՏՆԵՐԻ ՌԻՍԿԻ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՊԼԱՏՖՈՐՄ" ՀԻՄՆԱԴՐԱՄ ՀԻՄՆԱԴՐԵԼՈՒ ՄԱUԻՆ

Համաձայն «Հիմնադրամների մաuինե Հայաuտանի Հանրապետության oրենքի 10-րդ հոդվածի 4-րդ մաuի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հիմնադրել «Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմե հիմնադրամ։
2. «Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմե հիմնադրամում հիմնադրի անունից հանդեu եկող պետական կառավարման մարմնի լիազորությունները վերապահել Հայաuտանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությանը։
3. Հաuտատել «Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմե հիմնադրամի կանոնադրությունը` համաձայն հավելվածի։
4. «Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմե հիմնադրամի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակել Արա Մանուկյանին (անձնագիր` AH0585586, տրված` 012-ի կողմից, 21.05.2008 թ.)։
5. Հայաuտանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարին`
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ապահովել «Աղետ-
ների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմե հիմնադրամի պետական գրանցումը.
2) «Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ՚ հիմնադրամի պետական գրանցումից հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանը ներկայացնել «Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմե հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անհատական կազմը։
6. Uույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող oրվանից։
Հավելված