Կառավարության որոշումներ

16 Դեկտեմբերի 2010, 1660 - Ն

«ՁՈՐԱ ՀԷԿե ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԳՈՒՅՔԻ ՕՏԱՐՄԱՆ ԽՈՇՈՐ ԳՈՐԾԱՐՔ ԿՆՔԵԼՈՒՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության սահմանադրության 89-րդ հոդվածի 3-րդ կետը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունվարի 15–ի «Ձորա ՀԷԿե փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կառավարմանը հանձնելու և Հայաստանի Հանրապետության 2001 թվականի մարտի 14-ի N185 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասինե N36 որոշման 1-ին կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը որպես «Ձորա ՀԷԿե փակ բաժնետիրական ընկերության (այսուհետև` ընկերություն) պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի փաթեթի կառավարման լիազորություններն իրականացնող մարմնի հավանություն տալու ընկերության կողմից խոշոր գործարքի կնքմամբ (հաշվի առնելով ընկերության կանոնադրության պահանջները) սույն որոշման հավելված 1-ում նշված գույքի օտարմանը «Ձորագետ Հիդրոե սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը` համաձայն N 2 հավելվածում նշված պայմանագրի նախագծի։
2. Հավանություն տալ որոշման 1-ին կետի համաձայն`
1) ընկերության սեփականությունը հանդիսացող օտարվող գույքի ցանկին` համաձայն N 1 հավելվածի.
2) գույքի առուվաճառքի պայմանագրի նախագծին` համաձայն N 2 հավելվածի։
3. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին ապահովել`
1) սույն որոշման 2-րդ կետում նշված առուվաճառքի պայմանագրի կնքումը և դրանից բխող գործողությունների իրականացումը,
2) մինչև 2010 թվականի դեկտեմբերի 21-ը գույքի հանձնման-ընդունման ակտի ստորագրումը` համաձայն N 3 հավելվածի։
4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել` սույն որոշման 2-րդ կետում նշված առուվաճառքի պայմանագրով գույքային համալիրի օտարումից ծագող գնորդի սեփականության իրավունքները։
5. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին` ընկերությանը տրված ջրօգտագործման թույլտվությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վերաձևակերպել «Ձորագետ Հիդրոե սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության վրա, որին սեփականության իրավունքով անցնում է ընկերության գույքը։
6. Առաջարկել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գործունեության լիցենզիա տրամադրել «Ձորագետ Հիդրոե սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը, որին սեփականության իրավունքով անցնում է ընկերության գույքը։
7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հավելված