Կառավարության որոշումներ

16 Դեկտեմբերի 2010, 1652 - Ն

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՐԸ ՏԵՂԱՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասինե Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածն ու «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասինե Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածը և ազգային տաղավար տոների և դրանց հաջորդող հիշատակի օրերի կապակցությամբ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. 2011 թվականի ապրիլի 25-ի, օգոստոսի 1-ի, օգոստոսի 15-ի և սեպտեմբերի 12-ի աշխատանքային երկուշաբթի օրերը համապատասխանաբար տեղափոխել 2011 թվականի ապրիլի 30-ը, օգոստոսի 6-ը, օգոստոսի 20-ը և սեպտեմբերի 17-ը` շաբաթ օրերը։
2. Uույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող oրվանից։