Կառավարության որոշումներ

9 Դեկտեմբերի 2010, 1644 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 10-Ի N 804-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հունիսի 10-ի «Գույք նվիրաբերելու, ամրացնելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի դեկտեմբերի 24-ի N 1522-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու և Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը գումար հատկացնելու մասինե N 804-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունն ու լրացումները`
1) որոշման 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին`
1) Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության` սույն որոշման N 2 հավելվածում ընդգրկված գույքը (այսուհետ` գույք)` իր զբաղեցրած, օգտագործման և սպասարկման համար անհրաժեշտ հողամասերի հետ միասին, օտարման նպատակով հանձնել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմե պետական կառավարչական հիմնարկին` գույքային իրավունքների պետական գրանցումն իրականացնելով վերջինիս միջոցների հաշվին.
2) երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի հետ համատեղ ավարտել գույքի` սահմանված կարգով հաշվեկշռից հաշվեկշիռ հանձնման-ընդունման աշխատանքները։ե.
2) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 3.1-ին և 3.2-րդ կետերով.
«3.1. Առաջարկել Երևանի, Դիլիջանի, Ալավերդու քաղաքապետներին և Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Արագածոտնի, Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Ջրառատի, Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Ոսկետափի գյուղական համայնքների ղեկավարներին գույքի հանձնման-ընդունման աշխատանքների ավարտից հետո մեկամսյա ժամկետում ապահովել անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերի տրամադրումը Հայաս-տանի Հանրապետության պետական գույքի կառավարման վարչությանը։
3.2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին` սույն որոշման 3.1-ին կետում նշված փաստաթղթերի տրամադրումից հետո երկամսյա ժամկետում իրականացնել որոշման N 2 հավելվածում ընդգրկված գույքի գույքային իրավունքների պետական գրանցումը։ե։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։