2 Դեկտեմբերի 2010, 1635 - Ն
«ՇԻՆՎԵՐԱՆՈՐՈԳՈՒՄե ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՅՔՆ ՕՏԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ, ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԼՈՒԾԱՐԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1522-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բաժնետիրական ընկերությունների մասինե Հայաստանի Հանրապետության օրենքի 67-րդ հոդվածը և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասինե Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Թույլատրել «Շինվերանորոգումե փակ բաժնետիրական ընկերությանը սեփականության իրավունքով իրեն պատկանող` Երևան քաղաքի Տիգրան Մեծի 9 հասցեում գտնվող շենքը` 702,9 քառ. մետր ընդհանուր մակերեսով և զբաղեցրած 0,032 հեկտար հողատարածքով, Երևան քաղաքի Մամիկոնյանց 46 հասցեում գտնվող շենքը` 3677,6 քառ. մետր ընդհանուր մակերեսով և զբաղեցրած 0,26453 հեկտար հողատարածքով, մասնակի հատուցմամբ՝ 56499240 դրամ արժեքով (ներառյալ գործարքից առաջացող ավելացված արժեքի հարկը` 9416540 դրամ) օտարել Հայաստանի Հանրապետությանը` ի դեմս Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության` գույքային իրավունքների պետական գրանցումն իրականացնելով վերջինիս միջոցների հաշվին։
2. Սույն որոշման 1-ին կետում նշված գույքը ձեռք բերելու և հետագայում որպես բիզնես-կենտրոն օգտագործելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը 2010 թվականի չորրորդ եռամսյակում հատկացնել 56499240 դրամ` Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Շենքերի և շինությունների ձեռքբերումե հոդվածով)։
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 15-օրյա ժամկետում ապահովել սույն որոշման 2-րդ կետով հատկացված գումարի տրամադրումը Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը։
4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`
1) սույն որոշման 2-րդ կետով հատկացված գումարն ստանալուց հետո 15-օրյա ժամկետում ապահովել գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը.
2) ապահովել «Շինվերանորոգումե փակ բաժնետիրական ընկերության՝ Հայաստանի Հանրապետության և Երևանի քաղաքապետարանի նկատմամբ ունեցած պարտավորությունների ամբողջական մարումը, որից հետո Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լուծարել ընկերությունը։
5. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի դեկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների և Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեում վերաբաշխում կատարելու մասինե N 1522-Ն որոշման N 13 հավելվածում կատարել լրացում` համաձայն հավելվածի։
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հավելված