16 Դեկտեմբերի 2010, 1664 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասինե Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
2010 թվականի երկրորդ եռամսյակում «Ստանդարտների ազգային ինստիտուտե փակ բաժնետիրական ընկերության կողմից իրականացված մարդասիրական օգնության կարգով Հայաստանի Հանրապետություն ներմուծված արտադրանքի համապատասխանության պարտադիր հավաստման աշխատանքները ֆինանսավորելու նպատակով Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը 2010 թվականի չորրորդ եռամսյակում հատկացնել 833.05 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Սուբսիդիաներ ոչ ֆինանսական պետական կազմակերպություններինե հոդվածով)։