Կառավարության որոշումներ

18 Նոյեմբերի 2010, 1658 - Ն

ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՎՏՈՃԱՆԱ- ՊԱՐՀՆԵՐԻՆ ՀԱՐՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԱՅԻՆ ԼՈՒԾՈՒՄՆԵՐԻ ԿԱՏԱԼՈԳԻ ՆԵՐԴՐՄԱՆ Մ Ա U Ի Ն

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հավանություն տալ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին հարող տարածքներում առևտրի և սպասարկման օբյեկտների նախագծային լուծումների կատալոգին (այսուհետ` կատալոգ)։
2. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարին` կազմակերպել կատալոգի գեղարվեստական ձևավորման և տպագրման (500 օրինակից) գործընթացը։
3. Հայաստանի Հանրապետության մարզպետներին` միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին հարող տարածքներում իրականացվող կառուցապատումը կանոնակարգելու և քաղաքաշինական միասնական լուծումներով միջավայր ձևավորելու նպատակով, հասարակական նշանակության կառուցապատումներ իրականացնելիս, առաջնորդվել կատալոգում ներառված նախագծային լուծումներով, որի դեպքում Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության հետ լրացուցիչ համաձայնեցման անհրաժեշտություն չի առաջանա։
4. Սահմանել, որ`
1) կառուցապատողն առևտրի և սպասարկման օբյեկտի նախագծով հաստատված հատակագծային լուծումներում կարող է կատարել մասնակի փոփոխություններ` օբյեկտի կոնստրուկտիվ համակարգը չխաթարելու պարտադիր պայմանով.
2) կատալոգում չներառված նախագծային լուծումների կիրառմամբ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին հարող տարածքներում քաղաքաշինական գործընթացներն իրականացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության միջպետական և հանրապետական նշանակության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներին հարող տարածքները կառուցապատելու կանոնակարգման միջոցառումների մասինե N 2404-Ն որոշմամբ սահմանված կարգով։
5. Համայնքի ղեկավարն առևտրի և սպասարկման օբյեկտների նախագծերը տարածքի հետ տեղակապման ժամանակ կարող է առաջադրել ճակատային լուծումների հարդարման նյութերի փոփոխություններ` տեղական շինանյութերի օգտագործմամբ, ելնելով բնակավայրի քաղաքաշինական իրադրությունից և ճարտարապետական միջավայրի առանձնահատկություններից։
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։