2 Դեկտեմբերի 2010, 1649 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասինե Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Սևանա լճի ափին բարձր լեռնային մարզական կենտրոնի հիմնադրման գործարար ծրագրի կազմման աշխատանքների կատարումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը 2010 թվականի չորրորդ եռամսյակում հատկացնել 19,250.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ընթացիկ դրամաշնորհներե հոդվածով)։
2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` Սևանա լճի ափին բարձր լեռնային մարզական կենտրոն հիմնադրելու գործարար ծրագրի կազմման աշխատանքների կատարումն ապահովելու նպատակով Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի հետ կնքել համապատասխան պայմանագիր` որպես աշխատանքների վերջնական կատարող համարելով գերմանական «Էռսամ ընդ Գոտվալդ ԳբՌե ընկերությունը։