9 Դեկտեմբերի 2010, 1633 - Ա
ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ ԳՈՒՅՔ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Պետական կառավարչական հիմնարկների մասինե Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածը, «Տեղական ինքնակառավարման մասինե Հայաստանի Հանրապետության օրենքի 50-րդ հոդվածը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածով ամրագրված դրույթները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմե պետական կառավարչական հիմնարկին ամրացված` Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Հատիսի փողոցում գտնվող «Աբովյանի պետական էներգետիկական քոլեջե և Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքում գտնվող «Արհեստագործական ուսումնարանե պետական ոչ առևտրային կազմակերպությունների` նախկին հանրակացարանային մասնաշենքերի տարածքները (բացառությամբ Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձանց կողմից զբաղեցված տարածքների և Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Հատիսի փողոցում գտնվող «Աբովյանի պետական էներգետիկական քոլեջե պետական ոչ առևտրային կազմակերպության հանրակացարանի 2-րդ հարկի), ինչպես նաև դրանց համապատասխան ընդհանուր բաժնային սեփականություն համարվող հողատարածքները, նվիրաբերել համապատասխան համայնքներին` այնտեղ բնակվող ընտանիքներին` համաձայն NN 1 և 2 հավելվածների, անհատույց սեփականության իրավունքով փոխանցելու պայմանով։
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`
1) 6-ամսյա ժամկետում ապահովել տարածքների ճշգրտման և տարանջատման աշխատանքների կատարումը և դրանց նկատմամբ Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքի պետական գրանցումը.
2) համապատասխան համայնքների ղեկավարների հետ համատեղ կնքել սույն որոշման 2-րդ կետում նշված գույքի նվիրաբերության պայմանագիր` դրանում նախատեսելով, որ հանձնման-ընդունման և գույքային իրավունքների պետական գրանցման աշխատանքներն իրականացվելու են համայնքների միջոցների հաշվին։
Հավելված