25 Նոյեմբերի 2010, 1611 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 5-Ի N 853-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 8-Ի N 626-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՀԱՎԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԺԱՆԱՑԱԾ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՄՇԱԿՎԱԾ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԱՐԱԾ- ՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՄԱՐԶԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՈՒ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հունիսի 5-ի «Գնման առարկայի բնութագրերի հաստատման, նախնական հսկողության և գնումների ֆինանսավորման կարգը, մրցույթի հանձնաժողովների կազմավորման և գործունեության կարգը, գնման ընթացակարգի արձանագրությունների ստուգման կարգը, լիազոր մարմին ներկայացված բողոքների քննարկման ու գնումների գործընթացի վերահսկման միավորի գործունեության կարգը, Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս գնումների կատարման կարգը, բնական մենաշնորհ հանդիսացող ծառայությունների ցանկը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասինե N 853-Ն որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 6.1-ին կետով.
«6.1. Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հավանության արժանացած, Հայաստանի Հանրապետության նախարարությունների կողմից մշակված քաղաքականության և տարածքային կառավարման մարմինների կողմից ներկայացված մարզի զարգացման ծրագրերի ու աշխատանքների (այսուհետ` ծրագիր) իրականացման շրջանակներում, բացառությամբ պետական կամ ծառայողական գաղտնիք պարունակող ապրանքների և (կամ) ծառայությունների գնումների դեպքերի, «Գնումների մասինե Հայաստանի Հանրապետության օրենքի իմաստով «պատվիրատուե հանդիսացող պետական կառավարման մարմինը սույն որոշմամբ նախատեսված «պատվիրատուինե, «պատվիրատուի ղեկավարինե և «պատասխանատու ստորաբաժանմանըե վերապահված լիազորությունները և խնդիրները, բացառությամբ սույն որոշման N 1 հավելվածի կարգի 30-35-րդ կետերով նախատեսված դեպքերի, համաձայնագրի հիման վրա փոխանցում է ծրագրերի իրականացման գրասենյակին (այսուհետ՝ ԾԻԳ)։ Եթե սույն կետով նախատեսված ծրագրերը վերաբերում են կապիտալ շինարարության բնագավառին, ապա ԾԻԳ-ին են փոխանցվում նաև քաղաքաշինական օրենսդրությամբ սահմանված շինարարության որակի տեխնիկական հսկողության, շինարարական նորմերի պահանջների պահպանման նկատմամբ հսկողության ծրագրի լրիվ իրականացման մոնիթորինգը, հաշվետվություններ պատրաստելն ու ներկայացնելը, այդ թվում՝ նաև աշխատանքների որակի, ժամկետների և կատարման նկատմամբ հսկողությունը, որոնք Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն պետք է իրականացնի սույն որոշման իմաստով «պատվիրատուե հանդիսացող մարմինը։ Սույն կետում նշված համաձայնագիրն առնվազն պետք է ներառի`
ա. սույն որոշմամբ «պատվիրատուինե, «պատվիրատուի ղեկավարինե վերապահված այն կոնկրետ իրավասությունները, որոնք փոխանցվելու են ԾԻԳ-ին,
բ. նշում այն մասին, որ ԾԻԳ-ին են փոխանցվում «պատասխանատու ստորաբաժանմանե բոլոր իրավասությունները և պարտականությունները,
գ. բյուջետային ծախսերի գործառական դասակարգման ծրագրի անվանումը և համառոտ նկարագրությունը, որի կատարմանն է ուղղված համաձայնագրի կնքումը,
դ. համաձայնագրի շրջանակներում արտադրվող, ներմուծվող կամ արտահանվող ապրանքների, կատարվող աշխատանքների, մատուցվող ծառայությունների նկարագիրը` արտահայտված տվյալ պետական կառավարման մարմնի նախընտրելի ցուցանիշներով (եթե այդպիսիք կան կամ որոշված են),
ե. համաձայնագրով սահմանված պայմանների չկատարման համար կողմերի պատասխանատվությունը։
Համաձայնագրի մեկ օրինակը, այն կնքվելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում ուղարկվում է «Պետական գնումների գործակալությունե պետական ոչ առևտրային կազմակերպություն։
Սույն կետով նախատեսված դեպքերում պետական կառավարման մարմինը սույն որոշմամբ սահմանված կարգով գնման դիմաց վճարում, այդ թվում՝ նաև կանխավճար ստանալու դեպքում՝ այն համաձայնագրով սահմանված կարգով և ժամկետներում փոխանցում է ԾԻԳ-ի հաշվին։ե։
2. Հաստատել Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հավանության արժանացած, Հայաստանի Հանրապետության նախարարությունների կողմից մշակված քաղաքականության և տարածքային կառավարման մարմինների կողմից ներկայացված մարզի զարգացման ծրագրերի ու աշխատանքների իրականացման մասին համաձայնագրի օրինակելի ձևը՝ համաձայն հավելվածի։
3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 8-ի «Ավարտված շինարարության շահագործման փաստագրման կարգը հաստատելու մասինե N 626-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) որոշմամբ հաստատված կարգի 8-րդ կետում՝
ա. «ընդունող հանձնաժողովի ակտըե բառերը փոխարինել «ծրագիրն իրականացնող պետական հիմնարկի կատարված աշխատանքները ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերին համապատասխանելու վերաբերյալ եզրակացությունը և ընդունող հանձանժողովի ակտըե բառերով,
բ. կետից հանել երկրորդ նախադասությունը.
2) 12-րդ կետը «կառուցապատողը կապալառուի կողմիցե բառերից հետո լրացնել «, իսկ սույն կարգի 8-րդ կետում նախատեսված դեպքում ծրագիրն իրականացնող պետական հիմնարկիցե բառերով։
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
Հավելված