Կառավարության որոշումներ

11 Դեկտեմբերի 2010, 1609 - Ն

ՀՈՂԵՐԻ ԿԱՏԵԳՈՐԻԱՆ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 14-ի N 504-Ն որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Գետամեջի գյուղական համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում` համաձայն հավելվածի, գյուղատնտեսական նշանակության 0.3643 հեկտար հողերը փոխադրել բնակավայրերի հողերի կատեգորիա` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, այդ թվում`
1) քաղաքացու սեփականությունը հանդիսացող 0.0403 հեկտար այլ հողատեսք` բնակելի կառուցապատման համար.
2) քաղաքացու և իրավաբանական անձի սեփականությունը հանդիսացող 0.324 հեկտար հողերը, այդ թվում` քաղաքացու սեփականությունը հանդիսացող` 0.2253 հեկտար վարելահող, 0.0247 հեկտար այլ հողատեսք և իրավաբանական անձի սեփականությունը հանդիսացող 0.025 հեկտար վարելահող, 0.049 հեկտար այլ հողատեսք` ավտոտեխսպասարկման կայանի կառուցման համար։
2. Առաջարկել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Գետամեջի գյուղական համայնքի ղեկավարին`
1) ապահովել հողամասի նպատակային նշանակության փոփոխման պահին առկա կադաստրային արժեքների տարբերության գանձումը, եթե հողամասի նպատակային նշանակության փոփոխումից հետո դրա կադաստրային արժեքն ավելի բարձր է, քան` մինչև փոփոխումը.
2) սույն կետի 1-ին ենթակետով գանձված ֆինանսական միջոցներն ուղղել համայնքի հողերի գոտևորման և օգտագործման սխեմայի կամ գլխավոր հատակագծի կազմմանը։
3. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետին`
1) իրականացնել հսկողություն սույն որոշման 2-րդ կետի կատարման նկատմամբ.
2) սույն որոշման 1-ին կետում նշված հողամասերը 3 տարվա ընթացքում չկառուցապատվելու դեպքում` սահմանված կարգով ներկայացնել սույն որոշումն ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ։
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հավելված