2 Դեկտեմբերի 2010, 1583 - Ն
ՀՈՂԵՐԻ ԿԱՏԵԳՈՐԻԱՆ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը    ո ր ո շ ու մ     է.
1.  Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մայիսի 30-ի N 707-Ն որոշմամբ հաստատված`  Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի   մարզի Ծակքարի գյուղական համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում`  համաձայն հավելվածի, համայնքային  սեփականություն հանդիսացող՝ գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսքերից 0.297 հեկտարը  փոխադրել էներգետիկայի, կապի, տրանսպորտի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողերի կատեգորիա` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով էլեկտրաենթակայանի կառուցման  համար։ 
2. Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետին` սույն որոշման 1-ին կետում նշված հողամասերը 3 տարվա ընթացքում նպատակային նշանակությամբ չօգտագործվելու դեպքում՝ սահմանված կարգով ներկայացնել սույն որոշումն ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ։ 
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող   օրվանից։
Հավելված

