2 Դեկտեմբերի 2010, 1581 - Ա
«ՔԱՋԱՐԱՆԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆե ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ՀՈԳԵՄԵՏ ՆՅՈՒԹԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
«Լիցենզավորման մասինե Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ, 26-րդ հոդվածներին ու 43-րդ հոդվածի 2-րդ մասին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հունվարի 31-ի N 73-Ն որոշմանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
«Քաջարանի բժշկական կենտրոնե փակ բաժնետիրական ընկերությանը (իրավաբանական անձի գտնվելու վայրը (հասցեն)` քաղ. Քաջարան, Բակունցի 1, և գործունեության իրականացման վայրը (հասցեն)` ՀՀ Սյունիքի մարզ, գյուղ Լեռնաձոր, Քաջարանի հիվանդանոցի շենք) տալ թմրամիջոցների և հոգեմետ նյութերի պահպանման գործունեության իրականացման լիցենզիա` երեք տարի գործողության ժամկետով։