2 Դեկտեմբերի 2010, 1580 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 2-Ի N 1608-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 2-ի «Դեղերի, բուժտեխնիկայի և բուժական մեթոդների գովազդի թույլտվության տրամադրման կարգը և այդ գովազդին ներկայացվող պահանջները հաստատելու մասինե N 1608-Ն որոշման 1-ին կետի «աե ենթակետով հաստատված կարգում կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Թույլտվությունները տրամադրվում կամ մերժվում են սույն կարգով նախատեսված փաստաթղթերը նախարարություն մուտքագրվելուց 5 աշխատանքային օրվա ընթացքում։ Նշված ժամկետում գովազդի թույլտվության հայտը չմերժվելու դեպքում հայտը համարվում է բավարարված։ե.
2) 5-րդ կետի «դե, «եե և «զե ենթակետերն ուժը կորցրած ճանաչել.
3) 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«6. Հայտը և կից փաստաթղթերը նախարարություն կարող են հանձնվել առձեռն, փոստով կամ էլեկտրոնային կապի միջոցներով։ե.
4) 9-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.
5). 10-րդ կետի «բե և «գե ենթակետերն ուժը կորցրած ճանաչել.
6) 12-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.
7) 15-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«15. Գովազդատուն պարտավոր է գովազդը տեղադրել միայն թույլտվությամբ նախատեսված զանգվածային լրատվության միջոցում և թույլտվությամբ սահմանված պահանջների պահպանմամբ։ե.
8) N 2 ձևը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
Հավելված