Կառավարության որոշումներ

2 Դեկտեմբերի 2010, 1577 - Ա

«ԲԵԿՈՐե ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՊԱՅԹՈՒՑԻԿ ՆՅՈՒԹԵՐ ԵՎ ՊԱՅԹԵՑՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ ՆԵՐՄՈՒԾԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի դեկտեմբերի 29-ի N 124 որոշման 8-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Թույլատրել «Բեկորե փակ բաժնետիրական ընկերությանը մինչև 2011 թվականի դեկտեմբերի 31-ը Հայաստանի Հանրապետություն ներմուծել արդյունաբերական նշանակություն ունեցող հետևյալ պայթուցիկ նյութերը և պայթեցման միջոցները`
1) ամոնիտ N 6 ԺՎ փոշի 200000 կգ
2) ամոնիտ N 6 ԺՎ փամփուշտ Փ 32 մմ տրամ. 400000 կգ
3) էլեկտրադետոնատոր «ЭД-8-Жե 200000 հատ
4) դետոնացիոն քուղ «ДША, ДШЭ-12ե 200000 գծմ
5) ոչ էլեկտրական պայթեցման համակարգ «ՍԻՆՎ-Սե 100000 հատ
6) ոչ էլեկտրական պայթեցման համակարգ «ՍԻՆՎ-Պե 100000 հատ
7) ոչ էլեկտրական պայթեցման համակարգ «ՍԻՆՎ-Շե 300000 հատ
8) ոչ էլեկտրական պայթեցման համակարգ «ԻՍԿՐԱ-Սե 100000 հատ
9) ոչ էլեկտրական պայթեցման համակարգ «ԻՍԿՐԱ-Պե 100000 հատ
10) ոչ էլեկտրական պայթեցման համակարգ «ԻՍԿՐԱ-Շե 300000 հատ
2. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահին` սահմանված կարգով ապահովել «Բեկորե փակ բաժնետիրական ընկերության կողմից ներմուծվող` արդյունաբերական նշանակություն ունեցող պայթուցիկ նյութերի և պայթեցման միջոցների ստացման, փոխադրման, պահեստավորման, պահպանության և անվտանգության պայմանների նկատմամբ վերահսկողությունը։
3. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետություն ներմուծված` արդյունաբերական նշանակություն ունեցող պայթուցիկ նյութերը և պայթեցման միջոցները երրորդ կողմին վաճառելու դեպքում «Բեկորե փակ բաժնետիրական ընկերությունը դրա մասին նախօրոք տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությանը և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը` տրամադրելով համապատասխան տեղեկություններ գործարքի կողմի, վաճառվող ապրանքատեսակի և քանակի մասին։
4. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարին` 10-օրյա ժամկետում ապահովել «Բեկորե փակ բաժնետիրական ընկերությանը Հայաստանի Հանրապետություն պայթուցիկ նյութերի և պայթեցման միջոցների ներմուծման և վերջնական օգտագործողի հավաստագրերի տրամադրումը։