2 Դեկտեմբերի 2010, 1572 - Ն
ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 2158-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ
Հիմք ընդունելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասինե Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի «դե կետի պահանջները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաuտանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 26-ի «Հայաuտանի ազգային գրապալատե պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մաuինե N 2158-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
1) որոշման 7-րդ կետից հանել «, երիտաuարդության հարցերի և uպորտիե բառերը.
2) որոշմամբ հաստատված «Հայաuտանի ազգային գրապալատե պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության`
ա. 1-ին կետում «բնագավառումե բառը փոխարինել «և համակարգչային տառա-տեսակների մշակման, պահպանման ու թվայնացման բնագավառներումե բառերով,
բ. 11-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «էե ենթակետով.
«է) համակարգչային տառատեսակների մշակումը, թվայնացումը և պահպանումըե,
գ. 12-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «ժաե ենթակետով.
«ժա) մշակում, թվայնացնում և պահպանում է համակարգչային տառատեսակները։
Պետական ֆինանսավորմամբ մշակված և (կամ) թվայնացված համակարգչային տառատեսակների նկատմամբ գույքային իրավունքները պատկանում են Հայաստանի Հանրապետությանըե,
դ. 13-րդ կետը «տեղեկատվականե բառից հետո լրացնել «, ինչպես նաև իրավաբանական և ֆիզիկական անձանց պատվերով համակարգչային տառատեսակների մշակմանե բառերով։
2. Uույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող oրվանից։