Կառավարության որոշումներ

2 Դեկտեմբերի 2010, 1567 - Ա

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄե ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻՆ ԱՄՐԱՑՎԱԾ ԳՈՒՅՔՆ ՕՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի աշխատակազմե պետական կառավարչական հիմնարկին ամրաց-
ված հիմնական միջոցները` 40284.86 հազ. դրամ ընդհանուր արժեքով` համաձայն հավելվածի, նվիրաբերել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության գործունեությանն աջակցելու նպատակով։
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահին` կնքել համապատասխան պայմանագիր և ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը` պայմանագրում նախատեսելով կետ այն մասին, որ պայմանագրի կնքման և հանձնման-ընդունման հետ կապված ծախսերն իրականացվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության միջոցների հաշվին։
Հավելված