25 Նոյեմբերի 2010, 1561 - Ն
ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԴԱՏՎԱԾՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԵՏԱԽՈՒԶՄԱՆ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՆՔՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Օտարերկրյա պետություններ ներկայացնելու համար Հայաստանի Հանրապետությունում դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանքների տրամադրման գործընթացի կարգավորման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Սահմանել, որ օտարերկրյա պետություններ ներկայացնելու համար Հայաստանի Հանրապետությունում դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանքներ Հայաստանի Հանրապետության տարածքում տրամադրում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը, իսկ օտարերկրյա պետություններում` Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունները և հյուպատոսական հիմնարկները` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի օպերատիվ տեղեկատու քարտադարանից ստացված տեղեկության հիման վրա։
2. Հաստատել օտարերկրյա պետություններ ներկայացնելու համար Հայաստանի Հանրապետությունում դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանքների տրամադրման կարգը` համաձայն հավելվածի։
3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության պաշտոնական կայքում և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության քաղաքացիների ընդունելության սրահում տեղադրել այն պետությունների ցանկը, որոնց կողմից տրված լիազորագրերը, առանց լրացուցիչ վավերացման և (կամ) թարգմանության, հիմք են Հայաստանի Հանրապետությունում դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանքի տրամադրման համար, և «Օտարերկրյա պաշտոնական փաստաթղթերի օրինականացման պահանջը չեղյալ հայտարարելու մասինե Հաագայի 1961 թվականի հոկտեմբերի 5-ի կոնվենցիայի մասնակից պետությունների ցանկը, որոնց իշխանություններին ներկայացվող Հայաստանի Հանրապետությունում դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանքը պետք է վավերացվի ապոստիլով։
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
Հավելված