18 Նոյեմբերի 2010, 1538 - Ն
ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՆՇԱՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆԻ ՎԱՐՄԱՆ ԵՎ ՔԱՂՎԱԾՔՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ, ԿՈԼԵԿՏԻՎ ՆՇԱՆԸ ԿԱՄ ԴՐԱ ՀԱՅՏԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆԱԲԱՐ ԱՆՁԻ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՆՇԱՆԻ ԿԱՄ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՆՇԱՆԻ ՀԱՅՏԻ ԵՎ ՀԱԿԱՌԱԿԸ ՓՈԽԱԿԵՐՊԵԼՈՒ, ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՆՇԱՆՆԵՐԻ ՀԱՅՏԵՐԸ ԼՐԱՑՆԵԼՈՒ, ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՔՆՆԱՐԿԵԼՈՒ, ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՆՇԱՆՆԵՐԻ ԼԻՑԵՆԶԻԱ¬ՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՉԵՂՅԱԼ ՀԱՅՏԱՐԱՐԵԼԸ ԳՐԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԴԻՄՈՒՄՆԵՐԸ ԼՐԱՑՆԵԼՈՒ, ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՔՆՆԱՐԿԵԼՈՒ, ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՆՇԱՆՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԻ ԵՐԿԱՐԱՁԳՄԱՆ ՄԱՍԻՆ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ՁԵՎԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Ապրանքային նշանների մասինե Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 7-րդ, 27-րդ հոդվածի 11-րդ, 32-րդ հոդվածի 4-րդ, 40-րդ հոդվածի 5-րդ մասերի, 43-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, 45-րդ հոդվածի 1-ին, 49-րդ հոդվածի 1-ին, 50-րդ հոդվածի 2-րդ, 51-րդ հոդվածի 7-րդ և 52-րդ հոդվածի 3-րդ մասերի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել`
1) ապրանքային նշանների պետական գրանցամատյանի վարման և քաղվածքների տրամադրման կարգը` համաձայն N 1 հավելվածի.
2) կոլեկտիվ նշանը կամ դրա հայտը համապատասխանաբար անձի ապրանքային նշանի կամ ապրանքային նշանի հայտի և հակառակը փոխակերպելու կարգը` համաձայն N 2 հավելվածի.
3) ապրանքային նշանների հայտերը լրացնելու, ներկայացնելու և քննարկելու կարգը` համաձայն N 3 հավելվածի.
4) ապրանքային նշանների լիցենզիաները, դրանց փոփոխությունները և չեղյալ հայտարարելը գրանցելու մասին դիմումները լրացնելու, ներկայացնելու և քննարկելու կարգը` համաձայն N 4 հավելվածի.
5) ապրանքային նշանների գրանցման գործողության ժամկետի երկարաձգման մասին դիմումների ձևակերպման և քննարկման կարգը` համաձայն N 5 հավելվածի։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հավելված