25 Նոյեմբերի 2010, 1536 - Ն
ՀՈՂԵՐԻ ԿԱՏԵԳՈՐԻԱՆ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 14-ի N 502-Ն որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Նոր Աստղաբերդի գյուղական համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում` համաձայն NN 1 և 2 հավելվածների, 1.05 հեկտար հողեր փոխադրել էներգետիկայի, կապի, տրանսպորտի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողերի կատեգորիա` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով փոքր հիդրոէլեկտրակայանի և օժանդակ կառույցների շինարարության համար, այդ թվում` պետական սեփականություն հանդիսացող արոտավայրերից 0.3 հեկտար, համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողերից 0.55 հեկտար, որից՝ 0.2 հեկտար արոտավայր, 0.35 հեկտար այլ հողատեսք, բնակավայրի հողերից 0.2 հեկտար այլ հողեր։
2. Գծային ենթակառուցվածքն այլ անձանց սեփականության իրավունքով պատկանող հողամասերով անցնելու դեպքում սահմանել սերվիտուտ, ապահովել գետի էկոլոգիական թողքի չափը և ձկնապաշտպան կառույցների համար անհրաժեշտ սպասարկման գոտին։
3. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետին` սույն որոշման 1-ին կետում նշված հողամասերը 3 տարվա ընթացքում չկառուցապատվելու դեպքում՝ սահմանված կարգով ներկայացնել սույն որոշումն ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ։
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հավելված